o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվել են Ալեքսանդր Գրիբոյեդովի հիշատակին նվիրված միջոցառումներ

15.02.2020 21:17 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երևանում անցկացվել են Ալեքսանդր Գրիբոյեդովի հիշատակին նվիրված միջոցառումներ

2020թ-ը Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի գրականագետների, բուհերի և դպրոցների դասախոսների, դիվանագետների, էթնոմշակութային, գրադարանային և այլ կազմակերպությունների հանրությունների կողմից հռչակվել է Ալեքսանդր Գրիբոյեդովի միջազգային տարի: Այս կապակցությամբ մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Իրանում և այլ երկրներում կանցկացվեն կոնֆերանսներ, կլոր սեղաններ, ստեղծագործական հանդիպումներ, ցուցահանդեսներ՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամին:  Գրիբոյեդովի հիշատակի օրը Երեւանում անցկացվեցին մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկեձցին նրա հուշարձանի մոտ ծաղիկների խոնարհումով  և ֆլեշմոբով, որի ընթացքում  Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների կողմից  ընթերցվեցին ռուսերեն և հայերեն լեզուներով «Խելքից Պատուհաս» կատակերգության դրվագներ: Միջոցառումն ընթացավ Երևանում Ռուսական Գիտության և Մշակույթի  կենտրոնի և Ա.Ս. Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի հետ համատեղ ջանքերով: Միջոցառումները շարունակվեցին  Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի Բրյուսովի գիտական կենտրոնում: Այստեղ տեղի ունեցան Վ. Յ. Բրյուսովան «միտքն ու գործերն անմահ են....» (Ա. Ս. Գրիբոյեդովի ծննդյան 225-ամյակին) կլոր-սեղան քննարկում ու  կազմակերպվեց  շրջայց Բրյուսովի թանգարանով: Այստեղ բացումն իրականացրեց, ինչպես նաև էքսուրսիան վարում էր «Բրյուսովի գիտական կենտրոնի» ղեկավար Աննա Չուլյանը:Ի ր ելույթի ընթացքում նա ներկայացրեց մեծանուն դիվանագետին ու մտավորականին և նրա հրատարակած  թարգմանված ստեղծագործությունները: Նրա խոսքով ՝ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ֆլեշմոբ կազմակերպել մի քանի լեզուներով։

Մահվան ելքով վրաերթ Երևանում. թիվ 20 երթուղին սպասարկող 29-ամյա վարորդը ավտոբուսով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել էi

Այնուհետև ներկայացվեց Գրիբոյեդովի «Խմելիտա» պետական պատմամշակութային և բնական արգելոց-թանգարանի շնորհանդեսը, որը վարում էր թանգարանի տնօրեն  Նադեժդա Կուլակովան: Նրա խոսքով, հետագայում  նախատեսվում է գիրք (բրոշյուր) հրապարակել Թուրքմենչայի hայտնի պայմանագրի մասին, որի խմբագիրն է Ալեքսանդր Գրիբոեդովը: Ինչպես ներկայացրել է նա պայմանագրի մասին նյութերն ու պատճենները տրամադրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։  Այստեղ ելույթ ունեցավ նաև Համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մաքսիմ Գորկու և Ալեքսանդր Գրիբոյեդովի արգելոց-թանգարանի ավագ գիտաշխատող Մաքսիմ Սկորոխոդովը:Միջոցառման ավարտին տեղի ունեցավ քննարկում լսարանի և բանախոսների միջև: Քննարկման ավարտին Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին կից ռուսաց լեզվի և մշակույթի ղեկավար Միխայիլ  Ամիրխանյանը թանգարանին և Գորկու անվան Համաշխարհային գրականության ինստիտուտին գիտական ժողովածուներ նվիրեց Գրիբոյեդովի մասին հոդվածներով: Միջոցառումներն ավարտվեցին Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտում, որտեղ տեղի ունեցավ կլոր-սեղան «Գրիբոյեդովի դար» թեմայով: Կլոր սեղանի մոդերատորներն էին Գոհար Ղումաշյանը (Ռուս-հայկական համալսարանի կրեատիվ տնօրեն) և Ելենա Շուվաևա-Պետրոսյանը (Երևանում Ռուսական Գիտության և Մշակույթի  կենտրոնի  մամուլի քարտուղար): Կլոր սեղանի բացումն իրականացրեց  ռուս-հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: Նա հակիրճ ներկայացրեց համաժողովը և մասնակիցներին:  Գիտաժողովին մասնակցում էին պատմաբաններ, գրականագետներ, արևելագետներ, և այլք:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ալեսանդր Գրիբոյեդովի 225-ամյակի կապակցությամբ տարբեր քաղաքներում եւ երկրներում ծաղիկներ են խոնարհվել  սիրված գրողի եւ դիվանագետի հուշարձանին: «Գրիբոյեդովի տարին» ակցիային աջակցեցին Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Երեւանը, Թբիլիսին, Թեհրանը:

 Ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը ծնվել է 1795թ-ին Մոսկվայում ազնվական և ապահովված ընտանիքում։ Նրա նախահայր Յան Գրժիբովսկին (լեհերեն Jan Grzybowski ) տասնյոթերորդ դարի սկզբում Լեհաստանից տեղափոխվել է Ռուսաստան։ Հեղինակի ազգանունը՝ Գրիբոյեդով, Գրժիբովսկի ազգանվան յուրօրինակ թարգմանությունն է։Ալեքսեյ Միխայիլովիչի թագավորության օրոք այդ տոհմի նշանավոր ներկայացուցիչ Ֆյոդոր Ակիմի Գրիբոյեդովը դպիր էր, 1649թ-ի հանրահայտ օրենսգրքի հինգ կազմողներից մեկը։ Գրողի հայրը պաշտոնաթող սեկունդ-մայոր Սերգեյ Իվանովիչ Գրիբոյեդովն է, մայրը՝ Անաստասիա Ֆյոդորովնան։1828թ. փետրվարի 10-ին Ալեքսանդր Գրիբոյեդովը մասնակցել է ռուս պարսկական պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը։1828թ. ապրիլի 25-ին Գրիբոյեդովը Թեհրանում նշանակվել է լիազոր-մինիստր: 1829թ. հունվարի 30-ին շահական Պարսկաստանի ռեակցիոն շրջանների հրահրմամբ մոլեռանդ ամբոխը հարձակվում և սպանում է  Թեհրանի ռուսական դեսպանատան 54 աշխատողներին, այդ թվում նաև Գրիբոյեդովին: Թիֆլիսի ճանապարհին՝ Դվալի (այժմ Պուշկինի) լեռնանցքում, ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլվորներին: Հանդիպման վայրում կանգնեցված է աղբյուր-հուշարձան: Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստի պատարագ է մատուցվել նրա հիշատակին: Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» բազմիցս բեմադրվել է հայկական թատրոններում: Երևանում 1975թ. կանգնեցվել է նրա արձանը: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում նրա անվան փողոցներ և դպրոցներ կան:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

 

Գարիկ Ավետիսյան

 Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА