o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից. Արմեն Աշոտյանը` Նիկոլի թիմին

15.02.2020 15:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից. Արմեն Աշոտյանը` Նիկոլի թիմին

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիայից» ստացել է գազի թանկացման վերանայման հայտը

Ու ներողության փոխարեն մի մուննաթ, մի զուննաթ, թե բա. "շահարկվող հատված":

Թարգմանիչը հասկացանք, ձեզ крайний եք գտել, բարդում եք վրեն: Բա վարչապետի պաշտոնական կայքէջում ո՞վ էր սկզբից աղավաղված տեղեկությունը տեղադրել ու տարածել: Այլմոլորակայիննե՞րը թե Մերսում Դինու՞լը։

Նման դեպքերում ժողովուրդը մի խոսք ունի, ասում է. "պադոշ":

Փաստորեն, երբ փորձում եք ժողովրդին մոլորեցնել ու խաբել, իսկ հետո բռնվում եք, մի հատ էլ մե՞նք ենք մեղավոր, որ ձեր ստերն ու մանիպուլիացիաները ջրի երես ենք հանում:

Ու ձեր "հեռարձակումները" մեր վրա թանկ չծախեք, ժամանակակից աշխարհում մեծ դժվարություն չէ, ինչպես տեսաք, այլընտրանքային աղբյուրներով ճշտել և բացահայտել իրողությունները, ինչը և անում եմ ձեր բոլոր միջազգային այցերի ընթացքում:

Դուք Վենետիկի հանձնաժողովից վախենում եք, ինչպես սատանան՝ խաչից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА