o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել. Գոռ Աբրահամյան

15.02.2020 13:34 ՔՐԵԱԿԱՆ
Խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել. Գոռ Աբրահամյան

Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Ճամբարակի բաժնի պետին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը,ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այս գործին՝ նշել է.

Ոստիկանությունը կապանյան դեպքերով ծառայողական քննություն է սկսել, այնինչ այստեղ անելիք ՀՔԾ-ն ուներ
«Այս գործը դեռևս նախաքննության փուլում է, և վերջնական իրավական գնահատականներ դեռ կտրվեն: Իսկ ընդհանրապես՝ ՄԻԵԴ-ի մոտեցումը հստակ է. խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վաղեմության ժամկետ չի կարող գործել: Հայաստանյան դատաիրավական պրակտիկան մի փոքր այլ տրամաբանության վրա է, և սա դեռևս խնդիր է»:
 
Հիշեցնենք՝2019թ. նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «NewsMedia.am» կայքում 21.11.2019թ. զետեղված «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակումը և տեսանյութը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը:

2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА