o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Իշխանությունն առաջնահերթ է համարում միայն սեփական ամբիցիաների բավարարումը

15.02.2020 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ». Իշխանությունն առաջնահերթ է համարում միայն սեփական ամբիցիաների բավարարումը

«Հայաստանը տնտեսական առումով նոր և բարդ շրջափուլ է թևակոխել։ Իշխանափոխությունից հետո կառավարության կողմից տարվող քաղաքականության արդյունքում այդպես էլ բարենպաստ պայմաններ չստեղծվեցին արտերկրից ներդրումների ներգրավման և տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից։ 

Հայաստանում ճանապարհներն անցանելի են, Լարսի ճանապարհը բաց է միայն բեռնատարների համար

Ավելին՝ մեր երկրից կապիտալի արտահոսք է տեղի ունենում, որոշ հայտնի ընկերությունների մոտ էլ Հայաստանից հեռանալու մտադրություն է նկատվում։ 

Դրան զուգահեռ՝ 2020 թվականի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են մտել ԵԱՏՄ մաքսատուրքերի նոր դրույքաչափերը, որի արդյունքում թանկանալու են երրորդ երկրներից ներկրվող ավելի քան 700 անուն ապրանքներ։

Դա, ըստ մասնագետների, արդեն առավել առարկայական նկատելի կլինի գարնան սկզբին: 

Իսկ մի քանի ամսից, ամենայն հավանականությամբ, արդեն կթանկանա բնակչությանը մատակարարվող գազը, որը շղթայական ազդեցություն է ունենալու ընդհանուր գնաճի վրա։ Այսօր առկա միջազգային քաղաքական իրավիճակը ևս բարենպաստ պայմաններ չի ստեղծում Հայաստանի համար։ 

Հարևան Իրանը, որի հետ Հայաստանն ունի բարձր մակարդակի ջերմ հարաբերություններ, գտնվում է ամերիկյան խիստ պատժամիջոցների տակ, որը խոչընդոտում է երկու երկրների կողմից համատեղ բազմաթիվ տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու գործընթացին։ 

Հայաստանը շարունակում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նաև մյուս հարևանի՝ Վրաստանի հետ, սակայն այս ուղղությամբ նոր նախաձեռնություններ չկան։ Լարսի անցակետում համապատասխան եղանակային պայմանների արդյունքում կուտակումներ են նկատվում, որը խնդիրներ է հարուցում նաև Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների կազմակերպման հարցում։ 

Օրակարգում է Վրաստանը Ռուսաստանին կապող ավելի մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումը, այնուամենայնիվ, այդ հարցը դեռևս լուծված չէ։ 

Այսպիսի բարդ իրավիճակը պահանջում է, որպեսզի Հայաստանն իր ունեցած ռեսուրսները և ֆինանսական միջոցները օգտագործի հնարավորինս խնայողաբար և թիրախային, որպեսզի կարողանա հավելյալ արդյունքներ ստանալ և թույլ տա բնակչությանը հաղթահարել աղքատությունը։ Սակայն կառավարությունը չի հետևում այս գործելակերպին։ 

Իշխանափոխությունից հետո շարունակաբար խոսվել է կառավարության կողմից կատարվող շռայլ ծախսերի մասին, որի անհրաժեշտությունը հիմնականում չկար։ 

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան կառավարության կողմից նոր ինքնաթիռի, բիզնես դասի թանկանոց մեքենաների գնման, կառավարական առանձնատունը մեծ գումարով վերանորոգելու, գործուղումների և այլ շռայլ ծախսերի հետ կապված։

Էլ չենք խոսում իշխանական ուժի փաստացի ղեկավարի «ընտանեկան» թեզերի տարածման կարգի անիմաստ ծախսերի մասին: Հանրության շրջանում ձևավորվող հիասթափության ալիքը և պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է, որ սթափեցուցիչ նշանակություն ունենային կառավարության համար այն առումով, որ հանրային միջոցները պետք է օգտագործել անհրաժեշտությունից ելնելով։ 

Թե չէ ստացվում է այնպիսի իրավիճակ, որ ներկա իշխանավորները նախկին իշխանություններին մեղադրում են վատնումների մեջ, սակայն իրենք գնում են հենց այդ ճանապարհով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА