o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղի կունենա «Կոշկավաճառը» բեսթսելերի շնորհանդեսը

14.02.2020 15:15 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տեղի կունենա «Կոշկավաճառը» բեսթսելերի շնորհանդեսը

Աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը՝ Նայք» ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը թարգմանվել է հայերեն: Ոգեշնչող այս ստեղծագործությունը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Ռոզա Գրիգորյանը:

Թանգարանային գիշերն այս տարի տեղի կունենա նոյեմբերին

«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար: Իսկ այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա առցանց

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող Ուորեն Բաֆետն այսպես է արտահայտվել գրքի մասին. «Նախորդ տարվա կարդացածս ամենալավ գիրքը Ֆիլ Նայթի «Կոշկավաճառ»-ն է: Ֆիլը շատ իմաստուն, խելացի և մրցունակ անձնավորություն է. նա պատմելու շնորհ ունի»:

«Բուժաշխատողները հնարավորություն կունենան մինչև տարեվերջ անվճար այցելելու Խ․ Աբովյանի տուն-թանգարան»․ Տնօրեն

«…«Կոշկավաճառ»-ը 2016 թվականի իմ ամենասիրելի հինգ գրքերից մեկն է: Զարմանալի պատմություն, ազնիվ հիշեցում այն մասին, թե ինչպիսին է իրականում հաջողության ուղին բիզնեսում: Այն խառնաշփոթ, վտանգավոր և քաոսային ճանապարհորդություն է, որը զուգորդվում է սխալներով, անվերջ պայքարով և զոհողություններով: Ֆիլ Նայթը սակավ գործադիր տնօրեններին բնորոշ բացառիկ բացահայտումներ է անում»,-ասել է ամերիկացի բիզնես մագնատ, ծրագրավորող, բարերար, Մայքրոսոֆթի նախկին գործադիր տնօրեն է ներկայիս նախագահ Բիլ Գեյթսը:

Արիանե Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА