o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսությունը շուրջ 5 տոկոս անկում է գրանցել հենց 2019 թվականին. Իշխանության լավատեսությունը կիսելու որեւէ հիմք չունեմ

14.02.2020 11:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գյուղատնտեսությունը շուրջ 5 տոկոս անկում է գրանցել հենց 2019 թվականին. Իշխանության լավատեսությունը կիսելու որեւէ հիմք չունեմ

Տնտեսության ներկայիս վիճակի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար հնչեցվող լավատեսական ցուցանիշների մասին, եւ թե ո՞ւր ենք հասնելու՝ այս տեմպերով շարունակվելու դեպքում, «Իրավունքը» զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի Էկոնոմիկա եւ ֆինանսներ հանձնախմբի նախագահ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ

«Իշխանության լավատեսությունը կիսելու որեւէ հիմք չունեմ»

- 2020 թվականը նոր է սկսվել, տարվա սկզբից մինչ այդ գրառումն անցել է 34 օր, որից 17-ը եղել է տոնական եւ հանգստյան օրեր: Տարին սկսել ենք գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներով, սկանդալներով` կապված անասնապահական ոլորտի հետ: Ի դեպ, գյուղատնտեսությունը շուրջ 5 տոկոս անկում է գրանցել հենց 2019 թվականին: 2019 թվականի բացվածքները պաշտոնապես հրապարակվելուց հետո մեր հանձնախումբը կանդրադառնա դրան: Թե ի՞նչ կլինի 2020 թվականին գյուղատնտեսության հետ, դեռեւս հայտնի չէ, հայեցակարգերի, ոլորտի զարգացման ռազմավարության  վերաբերյալ նախանշումներ չկան: Ես առիթ ունեցել եմ նաեւ բազմաթիվ անգամներ ասելու, որ 2020 թվականի բյուջեի մասին օրենքով սահմանված 4.9 տոկոս տնտեսական աճը կանխատեսելն անտրամաբանական է, իսկ իշխանությունների կոմպետենտ-ոչ կոմպետենտ ներկայացուցիչները պնդում էին, որ դա հեղափոխական ցուցանիշ է: Ի վերջո, ըստ պաշտոնական հրապարակումների, անցած տարին փակվել է 7.8 տոկոս տնտեսական ակտիվության աճով, որի մեջ իր մեծ բաժինն ուներ ավտոմեքենաների ներմուծումներն ու Ղազախստանի քաղաքացիներին վաճառելը: Իսկ այս տարի ԵԱՏՄ կարգավորումներից ելնելով, դա չի լինելու: Քիչ չէր նաեւ խաղադրույքների ազդեցությունը այդ ցուցանիշի վրա: Այսինքն, մի բան է ունենալ տնտեսական աճ, մեկ այլ բան է՝ գնահատել այդ աճն իր որակի առումով, մասնավորապես` հիմքում դնելով ներառականությունը: Իշխանությունները ներառական տնտեսություն ունենալու պարտականություն ունեն թե՛ կառավարության գործունեության հնգամյա ծրագրով, թե՛ իշխող ուժի նախընտրական ծրագրով: Մինչդեռ, թե որքա՞ն են ներկայիս աճերը որակյալ, այս տեսանկյունից, կարծում եմ, մեր հասարակությունն արդեն զգում է ներառականության բացակայությունը: Եվ վերջապես՝ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային օրենսգրքի որոշ առանցքային փոփոխություններ, որով նախատեսվում է բարձրացնել անուղղակի հարկերը, անցնել հետադիմական կոշտ ռեգրեսիվ եկամտային հարկի կարգավորումներին: Արդեն իսկ ապրանքային շուկաներում նկատելի է լայն սպառման մի շարք ապրանքատեսակների հետ կապված շոկային երեւույթներ: Օրինակ, կտրուկ բարձրացել է ալկոհոլային խմիչքների գները, ինչն էլ, ենթադրաբար, նվազեցնելու է այդ ապրանքատեսակի սպառումը՝ իր բացասական ազդեցությունը թողնելով ընթացիկ տարվա ցուցանիշների վրա: Եվ մի շատ կարեւոր հարց կա, որի ազդեցությունը, ըստ անհրաժեշտ կարեւորության չի գնահատվում. դա բնական գազի գնի հնարավոր բարձրացումն է: Սա կարծես թե ոչ ոք չի հերքում, իսկ գազի սակագնի բարձրացումն իր բացասական ազդեցությունն է թողնելու ողջ տնտեսության վրա: Միայն այսքանը հաշվի առնելով, արդեն իսկ ես որեւէ հիմք չունեմ՝ կիսելու այն լավատեսությունը, որն ունեն իշխանության ներկայացուցիչները:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

Պետք է ձերբազատվել «հեղափոխություն» տերմինից

- Ի՞նչ է սպասվում մեր տնտեսությանը, եթե այս տեմպերով շարունակենք:

- Վիճակը հետեւյալն է. նախ պետք է ձերբազատվել «հեղափոխություն» տերմինից, քանի որ «հեղափոխություն» եւ «ներդրումներ» բառերը մեկ նախադասության մեջ չի կարելի գործածել: Անհրաժեշտ է հստակեցնել անորոշությունները, որպեսզի տնտեսությունը հնարավոր լինի սնել ներդրումներով: Պետք է ոլորտային զարգացման մշակումներ, թե ի՞նչ պետք է անել հանքարդյունահանման, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության, առեւտրի  ծառայությունների ոլորտներում, որո՞նք են, որ հնարավորություն ունեն դառնալու տնտեսության լոկոմոտիվը: Սրա համար անհրաժեշտ է ունենալ ռազմավարություն, միջոցառումների ծրագիր, անհրաժեշտ նյութական, մարդկային ռեսուրսներ: Սա է ռեալ տնտեսական քաղաքականությունը: Եթե գյուղատնտեսության մեջ արմատական փոփոխություններ չարվենայն շուկայական նեոլիբերալ մոդելը, որը ներդրվել շարունակվում է վերջին 30 տարվա ընթացքում՝ չփոխվի, ապա ներառական զարգացում սպասել ուղղակի չի կարելի: Վերադառնալով բնական գազին. գազի սակագինը սահմանի վրա 2019 թվականի հունվարի 1-ին ավելացել է 15 դոլար՝ դառնալով 165 դոլար՝ 1000 խմ-ի համար: Կուտակվել է պարտավորություն, որն էլ ենթադրում է հետեւանքներ: Արդեն հրապարակվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի բարձրացման համար դիմել է սակագները կարգավորող հանձնաժողովին: Իշխանությունները տնտեսական աճը պետք է գնահատեն սոցիալական ազդեցության տեսանկյունից` պարզ մարդու կյանքի որակի փոփոխության տեսանկյունից: Այդ իմաստով հատկանշական է մի քանի առանցքային նկատառումներ անել: Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ կարգավորումները. 699 անուն ապրանքների մաքսատուրքերը բարձրացել են, այդ թվում՝ կարագ, ձեթ եւ այլն: Չի փոխվել մարդկանց եկամուտները, թերեւս մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ունեցողների վրա ազդեցություն չունի եկամտային հարկի տխրահռչակ համահարթեցումը, բայց բացասական ազդեցություն ունի ապրանքների գների բարձրացումը: Բովանդակային առումով, այս տեմպերով շարունակել չի կարելի, սա իներցիա է:

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА