o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անի» կաթնամթերքի վերաբերյալ սպառողի ահազանգը ուսումնասիրում է նաեւ ՏՄՊՊՀ-ն

14.02.2020 11:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Անի» կաթնամթերքի վերաբերյալ սպառողի ահազանգը ուսումնասիրում է նաեւ ՏՄՊՊՀ-ն

«Իրավունքը» գրել էր, որ ստացել է հերթական ահազանգը, երբ կաթնամթերք արտադրող «Անի» ընկերությունը` խախտելով ԵՏՄ 12-րդ գլխի 81-րդ կետը` փորձում է մոլորեցնել սպառողին: Այս անգամ մեզ ահազանգած սպառողները, ովքեր փաստացի ներկայացրել են «Անի» կանթնամթերքի արտադրության տարանները ֆիքսել են հստակ փաստեր:

Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել վարակակրի հետ շփում ունեցող անձանց տեղորոշման համակարգի վերաբերյալ

ՍԱՏՄ-ից փորձել էինք եւս պաշտոնապես պարզաբանում ստանալ, որտեղից մեզ տեղեկացրել էին, որ կաթնամթերքի շուկայում` մասնավորապես Անի կաթնամթերքի իրացման շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ են սկսվել: Իսկ կոնկրետ սպառողի հնչեցրած ահազանգի, բողոքի հետքերով առանձնացված վարչությունը մանրամասն ստուգումներ է իրականացնում եւ, որ ստուգման արդյունքները կրկին գրավոր մեզ կներկայացնեն ավելի ուշ:

Այսօր տեղեկացանք, որ սպառողի վերոնշյալ ահազանգի հետքերով ուսումնասիրություն է իրականացնում նաեւ ՏՄՊՊՀ-ն, որի արդյունքների մասին եւս խոստացան ավելի ուշ մանրամասն պաշտոնապես տեկեցանել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА