o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ehrmann»-ի «Alpenland» յոգուրտի վերաբերյալ սպառողի ահազանգին` ՍԱՏՄ-ն ընթացք է տվել «Իրավունքի» հոդվածը հրապարակվելուն պես

14.02.2020 11:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Ehrmann»-ի «Alpenland» յոգուրտի վերաբերյալ սպառողի ահազանգին` ՍԱՏՄ-ն ընթացք է տվել «Իրավունքի» հոդվածը հրապարակվելուն պես

«Իրավունք» թերթը անդրադարձել էր օրերս խմբագրությունը դիմած սպառող Նոննա Ադամյանի ահազանգին: Հիշեցնենք, սպառողը` Բանգլադեշ թաղամասում գտնվող «Etalon» սուպերմարկետից գնել է «Ehrmann» ընկերության երկու տուփ «Alpenland» յոգուրտ, որը, տանելով տուն, բացել է, որպեսզի կերակրի 2.5 տարեկան փոքրիկին: Բայց բացելուն պես պարզվել է, որ տարայի մեջ, բացի յոգուրտից, ամեն ինչ կա` բորբոս, բորբոսափոշի, սպիտակ չոր զանգված: Իսկ մյուս տարայի միջի յոգուրտն էլ թեեւ բորբոսնած չէր, բայց թթված էր: Այն դեպքում, երբ ըստ մակնշման` յոգուրտը ժամկետի մեջ էր մինչեւ մարտի 17-ը: «Այդ բորբոսնած ու թթված յոգուրտի տարաները անմիջապես տարա սուպերմարկետ: Մոտեցա մենեջերին, որպեսզի հասկանամ, թե ինչպես է ստացվում, որ ժամկետի մեջ ապրանքը բորբոսնած ու թթված է լինում: Մենեջերը անմիջապես հրավիրեց խանութի սեփականատիրոջը, ով խնդրին ծանոթանալուց հետո տեղեկացրեց, որ ապրանքը նրանք ստանում են «Դերժավա» ընկերությունից: Կապ հաստատեց նախ առաքիչի հետ, ով խնդիրը լսելուց հետո տեղեկացրեց, որ կհայտնի տնօրինությանը: Վայրկյանների ընթացքում սուպերմարկետի տնօրենին զանգահարեց «Դերժավա» ընկերության պատասխանատուներից մեկը` համենայնդեպս` տնօրենի փոխանցմամբ: Ես տեղեկացրի տնօրենին, որ այս մասին բարձրաձայնելու եմ մամուլով, տնօրենը փոխանցեց տվյալ ընկերության պատասխանատուին, ով պարզապես ասաց, որ ինչ ուզում եմ` անեմ»,- վրդովված նկատել էր սպառողը:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանել է 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներին

Խնդրի առնչությամբ փորձել էինք բազմակողմանի պարզաբանումներ ստանալ, բայց, թե ի վերջո ո՞վ է պատասխանատու վերոնշյալի համար` ոչ տվյալ արտադրատեսակը ներմուծող ընկերությունից ստացանք հստակ պատասխան, ոչ էլ` վաճառողից:

Ավելին, տվյալ արտադրատեսակը ՀՀ ներմուծող «Դերժավա» ընկերության իրավաբան Արթուր Մարտիրոսյանը նախ մեզ սկսեց մեղադրել. «Մենք շուկայում ունենք լուրջ կոնկուրետներ: Դա «Կամպինա» ապրանքատեսակի «Նեժնի» յոգուրտներն են: Մենք չենք բացառում մի պարզ իրողություն, որ մեր կոնկուրետները, գնելով ապրանքատեսակը, մեկ շաբաթ պահեն արեւի տակ, հետո ներկայացնեն Ձեզ` որպես նոր գնված ապրանք»:

Ապա, կարծես ինքնախոստովանական բացատրություն տալ. « «Ehrmann» ապրանքատեսակի յոգուրտները, ամսական կտրվածքով, միջինը 200-300 հազար հատ իրացվում է: Կաթնամթերքը հիմնականում ուղարկվում է Մոսկվայից: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե իմ նշած ծավալով ապրանքի մեջ մեկ կամ երկու յոգուրտը ինչ աննշան թիվ է կազմում. այնպես որ, մեկ-երկու փչացած ապրանք միանգամայն հնարավոր է»:

Հնարավո՞ր է արդյոք պարոն Մարիտրոսյանի հնչեցրած պարզաբանումը իրականություն լինել, եթե այո, ապա կա/ն հստակ չափորոշիչներ, որ օրինակ իքս քանակով յոգուրտի մեջ` հնարավոր է լինի մի քանի փչացած յոգուրտ: Եթե այո, ապա ի՞նչ մեխանիզմով է դա փաստվում` փորձել էինք պաշտոնական պարզաբանում ստանալ ՍԱՏՄ-ից, որտեղից մեզ խնդրեցին հարցը գրավոր ուղարկել: Միառժամանակ տեղեկացնելով. «Սպառողի ահազանգին ՍԱՏՄ-ն ընթացք է տվել 12.02.2020-ին՝ հոդվածը հրապարակվելուն պես: Արդյունքների մասին կտեղեկացնենք»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА