o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին սպառնալիքներ է ստանում

14.02.2020 11:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին սպառնալիքներ է ստանում

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին սպառնալիքներ է ստանում, որոնք գնալով ավելի ու ավելի սանձարձակ են դառնում: Պաշտոնյայի խոսքով` Իդլիբում վերջին իրադարձությունները թուրքական կայքերում հակառուսական հիստերիայի ալիք են բարձրացրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Պուտինը, Մերկելն ու Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը

«Սիրիայում րափազանց ցավալի իրադարձություններ են տեղի ունենում: Սկզբում զոհվեցին ռուս սպաներ, հետո թուրք զինվորականներ: Հիմա էլ հրեշավոր բաներ են տեղի ունենում սոցկայքերում: Գրում են. «Հրաժեշտ տվեք կյանքին», «Ձեր մահը ոչ ոք չի սգա», «Եկել է ժամանակը, որ այրվեք» և այլն:

Նույն իրավիճակն էր 5 տարի առաջ` Հալեպում տեղի ունեցող գործողություններից հետո: Ինչո՞վ ավարտվեց այն` ինքնաթիռային ճգնաժամով և դեսպան Անդրեյ Կառլովի դաժան սպանությամբ: Ի դեպ` ինձ ևս սպառնում են: Պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել»,- ասել է նա:

Երկուշաբթի օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հինգ թուրք զինվորական է մահացել Իդլիբում իրենց դիտակետերի հրետակոծման հետևանքով, որը թուրքական կողմի խոսքով` իրականացվել է սիրիական կառավարական բանակի կողմից: Դրան ի պատասխան թուրքական ուժերը հարված են հասցրել կառավարական բանակի 115 նպատակակետերի ուղղությամբ՝ 101 սիրիացի զինվորի «չեզոքացնելով»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА