o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում հիմա երկու լեզու կա` հայերեն եւ «հայհոյերեն»

14.02.2020 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայաստանում հիմա երկու լեզու կա` հայերեն եւ «հայհոյերեն»

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով, եթե իշխանությունը մտահոգված է ընտրությունների կեղծումներով, ապա այդպիսի իրողության չբախվելու համար պետք է այլ տեղից սկսի: Նա մատնանշում է ԿԸՀ նախագահին:

Քայլածներն ամեն ինչ անում են, որ խուսափեն պատասխանատվությունից. Անդրանիկ Նիկողոսյան

- Մուկուչյանին փոխեք, ընտրությունների կեղծիքը տեղի է ունենում, վերջնական իր տեսքը ստանում է ԿԸՀ-ում: Քանի որ դա չկա, դրա համար են գալիս այդ հիմնավոր անհանգստությունները:

Տիկին Ալավերդյան, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի գաղափարին:

Բացասական նախադեպ է ստեղծվում, երբ նոր իշխանությունը փոխում է ՍԴ անդամներին եւ բերելու են նորը, այսինքն` մյուս իշխանությունն էլ ունենալու է նույն հնարավորությունը: Սա երկրի խնդիր է, պետք չէ այնպես երեւա, որ ընկած են կոնկրետ մարդկանց հետեւից: Մանկամտություն է, երբ ասում են, որ նրանք դեռ կախված են նախկին իշխանություններից, որովհետեւ խոսքը իշխանական լծակներ ունեցող սուբյեկտի մասին է: Բերել սահմանադրական փոփոխությունները միջանձնյա հարաբերությունների, դա լավ նախադեպ չէ: Բերել նրան, որ հանրաքվեին «Ոչ» ասողները ասելու են «Ոչ» հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին, սա եւս վտանգավոր է:

«Մահվան առեւտուր» կամ Նիկոլի հերթական «ինքնախոստովանական ցուցմունքը»

Այդ դեպքում ո՞րն է գործող ՍԴ կազմից ազատվելու իշխանության մոտիվացիան:

Այն կարող է պայմանավորված լինել նրանով, որ, օրինակ, ապրիլին ՍԴ-ում պետք է քննարկվեն ինչ-որ օրենքներ կամ միջազգային պայմանագրեր, որոնց մասով գործող կազմը բացասական դիրքորոշում ունի: Սակայն ինձ անհանգստացնում է նաեւ հարցի շուրջ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների որակը: Այդ ամբողջ ընթացքը, շատ անզուսպ ելույթները խոսում են ցածր իրավական մակարդակի մասին, առաջին հերթին` վարչապետի կողմից: Ես ինձ թույլ եմ տալիս ասել, որ դա ոչ թե երկրի վարչապետի ելույթ էր, այլ Նիկոլ Փաշինյանի, որը թույլ է տվել իրեն այդ ձեւակերպումներն ու այդ ոճը: Եթե մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում, մեզ սովորեցնում ենք բիրտ, օրենքից շատ հեռու գտնվող տարածքներում քննարկել կարեւորագույն հարցերից մեկը: Դա ոչ միայն իջեցնում է իրավագիտակցությունը, այլեւ քաղաքական մշակույթը: Սրա հետեւանքը կարող եք տեսնել սոցցանցերում: Հայաստանում հիմա երկու լեզու կա` հայերեն եւ «հայհոյերեն»:

Ներկայացնում եմ իմ հեղինակային IQ տեստը, որի միջոցով կարող եք պարզել ձեր մոտ ինքնապաշտպանական բնազդի առկայությունը. Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА