o C     07. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ սպասել ԲՀԿ քաղխորհրդի նիստից

14.02.2020 15:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչ սպասել ԲՀԿ քաղխորհրդի նիստից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր քաղաքական խորհրդի նիստ կանցկացնի, որն էլ տալու է պատասխանը, թե գալիք շաբաթվանից մեկնարկող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում իրենք ինչպիսի դիրք են ընդունելու եւ ընդհանրապես` որեւէ կարծիք ունե՞ն այս հարցի շուրջ, թե` ոչ: Հիշեցնենք, որ հանրաքվե անցկացնելու մասին օրենքի նախագծին ԲՀԿ-ական պատգամավորները չմասնակցեցին, եւ այդպես էլ անհայտ մնաց` կողմ են, թե` ոչ: Թեպետ նույն խմբակցության որոշ պատգամավորներ արդեն իսկ հայտնել են իրենց անձնական կարծիքը: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ հետ:

​​​​​​​Փաշինյանը ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան. Շարմազանով

«ԱՌԱՅԺՄ ԱՆՏԵՐ ԿԱՄ ՏԵՐՈՎ ԹՈՂՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԿԱ»

Պարոն Աբովյան, լինելով խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը, ինչո՞ւ մինչ այս պահը ԲՀԿ-ն հանրաքվեի «Ոչ»-ի ճակատն անտեր է թողել:

Առայժմ անտեր կամ տերով թողնելու խնդիր չկա, որովհետեւ այսօր տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Թերեւս այսքանը, չեմ ուզում առաջ ընկնել: Սպասենք քաղխորհրդի նիստին: Այստեղ ոչ թե «Ոչ»-ի կամ «Այո»-ի հարցն է, որը կարծում եմ` արհեստածին էլ է, այլ պարզապես, մեր վերջնական դիրքորոշման արտահայտումը, որը քաղխորհրդի նիստից հետո պարզ կլինի:

Արտակարգ դրության պայմաններում պետք է անհապաղ կասեցվի ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց դրամային հաշիվների կալանքները և արգելվի նոր կալանքներ սահմանելը. Արման Աբովյան

ԲՀԿ-ականների լռությունով պայմանավորված` արդեն իսկ բավականին խոսակցություններ են շրջանառվում: Ոմանք ասում են, որ ճնշումներ կան «Բարգավաճ Հայաստանի» վրա, մյուսները` պնդում են, թե քաղաքական առեւտուր է կայացել իշխանության հետ: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել:

Իրականում ոչ մի լռություն չկա, դա էլ է հատուկ արհեստածին դաշտ նետված թեզ, որովհետեւ եթե նույնիսկ ուշադիր էլ չլինեն, ապա, միեւնույնն է, նկատելի է, որ «Բարգավաճ Հայաստանի» չափ քաղաքական ակտիվություն շատ քիչ քաղաքական ուժեր ունեն: Ուրիշ հարց է, որ ԲՀԿ-ն հենվում է շատ պարզ, հստակ երկու գաղափարի վրա` այն է` ժողովրդի իրավունք եւ իրավական ուղի: Բայց այդ երկու դրույթը իրար հետ այս պարագայում որոշակի խնդիրներ են առաջացնում: Նկատի ունեմ այն, որ հանրաքվեն, այո՛, շատ լավ է, այն ուղիղ, դեմոկրատական, ամենապարզ եւ հասկանալի ինստիտուտն է, սակայն այս հանրաքվեի միջուկը հարցեր է առաջացնում իրավական մասով: Մենք առաջարկել ենք մեր գործընկերներին, որ պատրաստ ենք 24 ժամ աշխատել, որպեսզի շտկենք կամ գտնենք որոշակի իրավական ելքեր, որ հարցեր չառաջանան: Չէ որ առաջին հերթին հարցեր առաջանում են իրավական դաշտում, եւ համաձայնեք, որ այդ դեպքում յուրաքանչյուր նպատակ վաղ, թե ուշ դառնում է առհասարակ կասկածի առարկա: Ցավոք, չստացանք արձագանք: Ինչ ասեմ, այսօր քաղխորհրդի նիստին կհավաքվենք, կքննարկենք եւ, ըստ այդմ, որոշում կկայացնենք:

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմը ավելի շատ պատասխաններ տվեց, քան ԱԺ հանձնաժողովը. Նաիրա Կարապետյան

ՍԴ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ԼՀԿ-Ն ԲՀԿ-ԻՆ ՉԻ ԴԻՄԵԼ

Իսկ այս պահին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ որեւէ քննարկումներ, կոնսուլտացիաներ կա՞ն...

Միանգամից ասեմ` ոչ, շատ պարզ պատճառով, որովհետեւ սա նուրբ հարց է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ի զորու, եւ ինքն է պատասխանատվություն իր վրա վերցնում իր քայլերի տրամաբանության համար:

Այս գործելաոճն խայտառակություն է. Արման Աբովյան

Տպավորությունն այնպիսին էր, որ ԼՀԿ-ն պատրաստ էր հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան, պակասում էին ստորագրություններ, ու ԲՀԿ-ն չտվեց: Եղե՞լ է նման խնդրանք, դիմե՞լ են, մերժում ստացե՞լ են:

Ոչ մի խնդրանք, դիմում կամ չգիտեմ ինչ չի եղել, որովհետեւ թե՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, թե՛ «Լուսավոր Հայաստանը», ինչու ոչ, թե՛ «Իմ քայլը» խմբակցությունը որդեգրել են ի սկզբանե բաց քաղաքականության մարտավարություն, եւ յուրաքանչյուր դեպքում դա հայտնի կլիներ: Մենք ոչ մի ձեւով կաշկանդված չէինք ու չենք, որ ձեր մատնանշած դեպքը լիներ, ու դրա մասին չհայտարարեինք: Քանի որ մենք ունենք, մեղմ ասած, շատ տարօրինակ տեղեկատվական դաշտ, դրա համար էլ գեներացվում են որոշակի դատարկ սենսացիաներ, որի շուրջ սկսում են կառուցվել դավադրության տեսություններ: Ոչ, ամեն ինչ շատ պարզ է ու հստակ:

Իշխանությունն այսօր ցույց տվեց, որ խորապես թքած ունի թե՛ պառլամենտարիզմի գաղափարի, թե՛ խորհրդարանական կառավարման երկիր ունենալու գաղափարի վրա․ Իվետա Տոնոյան

«ԻՆՁ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԵՄ ՎԵՐԱՊԱՀԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ»

Քաղաքական կուլիսներում շրջանառվում է, թե ԲՀԿ-ականներից կլինեն մարդիկ, ովքեր նույնիսկ կմիանան «Այո»-ի ճամբարին: Բացառո՞ւմ եք, թե՞ քաղխորհրդի նիստից հետո սպասենք «անակնկալների»:

Միանգամայն կարող եմ հավատացնել, որ գոյություն ունի շատ պարզ եւ հստակ գաղափար` յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ունենալ իր տեսլականը, ոչ ոք երբեք չի բռնանում ոչ մեկի տեսակետին, սակայն երբ կոլեգիալ որոշում է ընդունվում «Բարգավաճ Հայաստան»-ում, ապա այն ծավալվում է բոլորի վրա: Ի վերջո, գոյություն ունեն կուսակցական եւ ֆրակցիոն դիսցիպլինայի որոշակի դրույթներ: Դրա հետ մեկտեղ, իհարկե, այլակարծություն կամ տարբեր մտքեր կարող են լինել, հենց այդ պատճառով էլ հավաքվում ենք, որ հասկանանք: Այստեղ ամենակարեւորն այն է, որ վերջնական միտքը գեներացվում է ընդհանուր քննարկումների արդյունքում: Այնպես որ, կարծում եմ` Ձեր մատնանշածը, ովքեր դաշտ են նետում, դա էլ է դատարկ դավադրության տեսությունների շարքից: Առհասարակ, այդ մարդկանց խորհուրդ կտամ, եթե կան հարցեր, դիմեն մեզ, չնստեն իրենց օֆիսներում ինչ-որ բաներ հորինեն: Պետք չէ, եթե կան հարցեր, թող դիմեն, մենք կպատասխանենք:

Անհրաժեշտ է մի կողմ դնել հների ու նորերի պայքարը. Էդուարդ Շարմազանով

Մի շարք դեպքերում եղել է, որ «Բարգավաճ Հայաստանը», պարզապես, ազատ է թողել ԲՀԿ-ական պատգամավորների ընտրությունը, որոշումը, քվեարկությունը: Կարո՞ղ է հանրաքվեի հարցում էլ այդպես վարվեք:

Ինձ իրավունք չեմ վերապահի կանխատեսումներ անել, սպասենք քաղխորհրդի նիստին, որից հետո ամեն ինչ պարզ կլինի: Այս պահին միայն կարող եմ կրկնել պարոն Ծառուկյանի խոսքերը, որ յուրաքանչյուր որոշում ընդհանուր քննարկումների պրոդուկտ է, որը գեներացվում է դիսկուրսի ժամանակ: Իհարկե, լինելու է դիսկուրս, ինչը նորմալ է, եւ այն ժողովրդավարական ամենապարզ մեթոդն է հասնելու ամենաճիշտ որոշման:

Ոստիկանապետ Արման Սարգսյանը խայտառակում է սեփական ուսադիրները. Անի Կարապետյան

«ՊԵՏՔ ՉԷ ԸՆԴՀԱՏԱԿՅԱ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆԵՐ ՓՆՏՐԵԼ»

Եթե ԲՀԿ-ն դեռ որոշում չունի, ինչպե՞ս հասկանալ, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դուրս եկավ խմբակցությունից, քանի որ այս փուլում նրա մոտեցումներն ու սկզբունքները համահունչ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումների հետ, ինչի մասին ասված էր ԲՀԿ խմբակցության հայտարարությունում:

Տիգրան Ուրիխանյանի եւ մեր հայտարարության մեջ ամեն ինչ գրված է: Այստեղ էլ պետք չէ ընդհատակյա ինչ-որ բաներ փնտրել: Երկու հայտարարությունն էլ կարող եք ընթերցել, որտեղ ամեն ինչ ասված է` ո՛չ ավել, ո՛չ պակաս:

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

Այն իրավիճակում, երբ վերջին 12 օրվա ընթացքում ունենք 7 զոհ` այն էլ ոչ թե թշնամու գնդակից, այլ դեռեւս չպարզված հանգամանքներում...

Թույլ տվեք նախ ցավակցեմ, այս հարցին երեկ պարոն Ծառուկյանն էլ էր անդրադարձել: Սա ցավ է, ահավոր ողբերգություն է: Եվ իհարկե, պետք է անել հետեւություններ ու անել ամեն ինչ, որ այն չկրկնվի: Մենք բոլոր իրավական ճանապարհներով, որոնք մեզ տրված են ի պաշտոնե` թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես կուսակցական կառույցի ներկայացուցիչ, անելու ենք ամեն ինչ, որ այսպիսի դեպքերը նվազեն` լինի օրենսդրական դաշտում, թե` այլ:

Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար. Արմեն Աշոտյան

Շարունակեմ հարցս` երբ նման լուրջ խնդիրներ ունենք, չե՞ք կարծում, որ շռայլություն էր ամեն ինչ դնել մի կողմ ու հանրաքվե անցկացնել, որը նպատակ ունի մի անձի մերժել ու դրա համար ծախսել 7 միլիոն դոլար:

Ես զերծ կմնամ մեկնաբանությունից, որովհետեւ լինելով խմբակցության քարտուղար` եթե նույնիսկ թեթեւ կարծիք էլ հայտնեմ, հնարավոր է ազդեցություն թողնի լրատվական դաշտի վրա: Եկեք սպասենք, այսօր ամեն ինչ պարզ կլինի:

Քաղաքական կառավարման մասին արտակարգ դրության պայմաններում առցանց դասախոսությունը համարում եմ ոչ նպատակահարմար. Արտակ Զաքարյան

Ամեն դեպքում, իշխանության համար տհաճ կամ լավ անակնկալներ սպասվո՞ւմ են քաղխորհրդի նիստից հետո:

Նորից եմ ասում` եկեք սպասենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА