o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ երիտասարդները կշարունակեն պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «Իրատես»

14.02.2020 10:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՅԴ երիտասարդները կշարունակեն պահանջել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. «Իրատես»

«Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցական երիտասարդների պասիվությունը ժամանակավոր է: Բուհերում հայրենագիտական առարկաների դասավանդման ոչ պարտադիր ձեւաչափի դեմ պայքարողները չեն նահանջելու: ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երիտասարդներն այժմ սպասում են Ազգային ժողովում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը, ինչից հետո կհասկանան՝ ինչպես վարվել:

Արեւիկ Անափիոսյանի հրաժարականի հիմնական պատճառը նրա տան գողոնն է եղել «Իրատես»

«Մտադիր եք մասնակցե՞լ այդ քննարկումներին»,- հարցրինք ՀՅԴ-ականներից մեկին: «Հայրենագիտական առարկաների ուսուցումը եթե պարտադիրից դառնա «ըստ հայեցողության», ապա կշարունակենք մեր պայքարը՝ դասադուլների, նստացույցերի եւ այլնի տեսքով:  Իրականում մեզ համար ոլորտի քաղաքականությունն է ամբողջությամբ խնդրահարույց: Հետեւաբար մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ոլորտի քաղաքականությունն ամբողջությամբ չի բխում ազգային եւ պետական շահերից»,- ասաց մեր զրուցակիցը»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА