o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեւորդ Դանիելյանն անդրադարձել է «Ոչ»-ի շտաբ ձեւավորելու Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությանը

13.02.2020 23:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Գեւորդ Դանիելյանն անդրադարձել է «Ոչ»-ի շտաբ ձեւավորելու Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությանը

«Կասկած անգամ չունեի, որ մեզանում հանրաքվեն, ցավոք, ընկալվելու է ընտրական գործընթացներին բնորոշ սցենարով, ինչը միջազգային չափանիշների կոպտագույն խախտում է։ Այս առնչությամբ, դեռեւս 2014 թ. մի գիտական հոդվածում նկատել էի. «... հանրաքվեի հիմնական նախադրյալը հանրության բավարար իրազեկվածությունն է, ինչը ենթադրում է պետական պաշտոնյաների ակտիվ ներգրավվածություն քարոզչական աշխատանքներին։ Սակայն վերջիններիս քարոզչությունը չպետք է ուղղորդի հանրաքվեն, այլ բացառապես սահմանափակվի հանրաքվեի դրված հարցի առնչությամբ հնարավորինս մատչելի պարզաբանումներ ներկայացնելով։ Ընդ որում, հիշյալ բնույթի քարոզչությունն իրավաչափ է ոչ միայն իրավասու պետական մարմինների նախաձեռնությամբ կազմակերպված, այլեւ քաղաքացիական նախաձեռնությամբ իրականացվող հանրաքվեների պարագայում» (Հանրաքվեի՝ որպես անմիջական ժողովրդավարության ինստիտուտի վերանայման հիմնարար ուղղությունները, «Պետություն եւ իրավունք», 2014, № 3-4(65-66), էջ 5-20): Այս համատեքստում առանձին իրավագետների, մասնավորապես՝ Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությունը՝ «Ոչ»-ի շտաբը բացառապես մասնագետներով համալրելու առնչությամբ, լիարժեք համահունչ է հիշյալ սկզբունքներին, սա նոր իրավական մշակույթի աննախադեպ օրինակ է։ Կարծում եմ, առնվազն ազնիվ կլիներ՝ «Այո»-ի շտաբ պարագայում կիրառել նույնպիսի մոդել, բացառելով վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործումը։ Հանրաքվեին դեմ կամ կողմ լինելը ոչ թե քաղաքական ճաշակի կամ շահերի սպասարկման, այլ իրավունքը հարգելու ցուցիչ է։ Իսկ հանրաքվեի առանձին ասպեկտների իրավաչափության վերաբերյալ պնդումների անհիմն լինելուն դեռ հանգամանորեն կանդրադառնամ, կարեւորելու եմ նաեւ դրա անխուսափելի անցանկալի հետեւանքները, եթե այն, այնուամենայնիվ, կայանա»,- այս մասին նշում է ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

​​​​​​​Անցած տարվա հունվարի համեմատ՝ գնաճը կազմել է 0,7 տոկոս. Թաթուլ Մանասերյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА