o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատապարտյալների ներման նոր կարգ է նախագծվել

13.02.2020 16:49 ԻՐԱՎՈՒՆՔ
Դատապարտյալների ներման նոր կարգ է նախագծվել

Կառավարությունը ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի հետ նախագծել և Ազգային ժողով է ներկայացրել դատապարտյալներին ներում շնորհելու նոր ընթացակարգեր։ Նախագիծը խորհրդարանին ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ ավելի մարդասիրական կարգեր են սահմանվում։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել 6 անձ

Մասնավորապես խոսքը ցմահ դատապարտվածների մասին էր, որոնք կարող են ներման խնդրագիր ուղարկել, եթե արդեն կրել են ազատազրկման ժամկետից 15 տարին։ Դրանից բացի, ըստ փոխնախարարի, որոշ բացառիկ դեպքեր են սահմանվել, երբ դատապարտյալները կարող են կրկին դիմել նախարարությանը՝ ներման համար։

Նման դեպքերից փոխնախարարը թվեց երեխայի՝ խնամակալության տակ մնալը, ռազմական և արտակարգ դեպքերի ժամանակները, ինչպես նաև կանավայրերում արտակարգ պատահարների ժամանակ դատապարտյալի բացառիկ գործողությունները։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА