o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԻՆ-ը հորդորում է պահպանել զգուշություն. շուրջօրյա հերթապահությունը ավտոճանապարհներին շարունակվում է

13.02.2020 14:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԱԻՆ-ը հորդորում է պահպանել զգուշություն. շուրջօրյա հերթապահությունը ավտոճանապարհներին շարունակվում է

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված տեղեկատվության համաձայն՝ եղանակային պայմաններով պայմանավորված՝ փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ բացվել է Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է: Շարունակվում են փակ մնալ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը: Փետրվարի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Գորիս քաղաքի կողմից կուտակված են եղել 58 տրանսպորտային միջոց՝ 8 մարդատար և 50 բեռնատար, իսկ Սիսիան քաղաքի կողմից՝ 125 տրանսպորտային միջոց, որից՝ 6 ավտոբուս, 84 բեռնատար և 35 մարդատար: Վեց ավտոբուսի ուղևորները եղել են Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիներ՝ թվով 64 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հյուրանոցային համալիր:

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու վայրեր այցելությունից

 

Արտակարգ իրավիճակների նախարարության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը ավտոճանապարհներին, ԱԻՆ փրկարարական ուժերն աշխատում են ուժեղացված ռեժիմով:

ԱԻՆ-ը կրկին անգամ հորդորում է պահպանել զգուշություն ու շարունակել երթևեկությունը միայն եղանակային պայմանների բարելավումից և ավտոճանապարհների անցանելի դառնալուց հետո:

12.02-2020թ.-13.02.2020թ.

ՀՀ տարածքում տեղակայված հենակետերի կողմից ցուցաբերված օգնության վերաբերյալ.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА