o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ ա չենք հանդիպել, դատարկ-դատարկ խոսում են. Գագիկ Ծառուկյան

13.02.2020 12:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ ա չենք հանդիպել, դատարկ-դատարկ խոսում են. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու պայմանավորվածություն ձեռք բերել:

«Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ ա չենք հանդիպել, դատարկ-դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել ու չկա», - ասաց Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Չալաբյանը՝ իշխանություններին.Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը եւ անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ

Դիտարկմանը, թե խորհրդարանում նախագծի ընդունման ժամանակ քվեարկությանը չմասնակցելը փաստում է, որ ԲՀԿ-ն խուսափում է հստակ դիրքորոշում հայտնել, նա ասաց.

«Ծառուկայնն այն աստիճանի է հասել, որ տակից վրից խաղեր տալու ճանապարհներն անցել է»:

Նա նաև հավելեց, որ վաղը տեղի կունենա ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի քննարկումների արդյունքում էլ ԲՀԿ-ն կհայտարարի իր դիրքորոշումը:

Ավելի վաղ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամի պաշտոնավարումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА