o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անի» կաթնամթերքի վերաբերյալ` սպառողի հնչեցրած ահազանգի, բողոքի հետքերով ՍԱՏՄ առանձնացված վարչությունը մանրամասն ստուգումներ է իրականացնում

13.02.2020 10:47 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
 «Անի» կաթնամթերքի վերաբերյալ` սպառողի հնչեցրած ահազանգի, բողոքի հետքերով ՍԱՏՄ առանձնացված վարչությունը մանրամասն ստուգումներ է իրականացնում

«Իրավունք» թերթը գրել էր, որ ստացել է հերթական ահազանգը, երբ կաթնամթերք արտադրող ընկերությունը` խախտելով ԵՏՄ 12-րդ գլխի 81-րդ կետը` փորձում է մոլորեցնել սպառողին: Այս անգամ մեզ ահազանգած սպառողները, ովքեր փաստացի ներկայացրել են «Անի» կանթնամթերքի արտադրության տարանները ֆիքսել են հետեյալը.

Տեսչական մարմինը կասեցել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

«Անի» կաթնամթերքի 3.2 տոկոսանոց տարայի վրա  գրված է Կաթի յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք արտադրված Մածունի տեխնոլոգիայով:

Այսինքն տարայի վրա առանձնացված տառաչափով գրված էՄածունի տեխնոլոգիայով, ինչը կարող է մոլորություն առաջացնել սպառողի մոտ, իսկ վատ տեսողություն ունեցող սպառողները կարող են առհասարակ կարդալ միայն առանձնացված գրված Մածունի տեխնոլոգիայով եւ այն ընկալել, որպես սովորական մածուն: Եվ, որ ամենակարեւորն է ԵՏՄ օրենսդրության վերանշյալ կետի խախտում է իրականացրել կաթ արտադրողը:

«Անի» կաթնամթերքի վերաբերյալ սպառողի ահազանգը ուսումնասիրում է նաեւ ՏՄՊՊՀ-ն

Նույն խախտումը տեսնում ենք նույն կաթնամթերք արտադրող ընկերության 18 տոկոսանոց թթվասերային արտադրանքի վրա, երբ 18 տոկոսանոց թթվասերային արտադրանքի տարայի վրա Թթվասերը առանձնացված տառաչափով է գրված:

Նկատենք, որ «Անի» կաթնամթերքից մեզ պատասխանած մի տղամարդ շատ գոհ նշեց, որ նրանք խատում չեն արել, եւ, որ ինչ ուզում ենք գրենք:

Արդյո՞ք սա խախտում չէ, սպառողի ահազանգի հետքերով գրավոր դիմել էինք ՍԱՏՄ, որտեղից մեզ պաշտոնապես նշել էին, որ կաթնամթերքի շուկայում` մասնավորապես Անի կաթնամթերքի իրացման շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ են սկսվել:

Երեկ էլ ՍԱՏՄ-ից կրկին տեղեկացանք, որ կոնկրետ «Անի» կաթնամթերքի` սպառողի հնչեցրած ահազանգի, բողոքի հետքերով առանձնացված վարչությունը մանրամասն ստուգումներ է իրականացնում եւ, որ ստուգման արդյունքները կրկին գրավոր մեզ կներկայացնեն ավելի ուշ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА