o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ՕՐԲԵԼՅԱՆԸ ԳՈՐԾԵՑ ՀԱՆՈՒՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԹԱՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՂ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ

12.02.2020 22:35 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԵԿ ՏԱՐԻ ՕՐԲԵԼՅԱՆԸ ԳՈՐԾԵՑ ՀԱՆՈՒՆ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԸՆԴԴԵՄ ԹԱՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՂ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ

2019 թվականի մարտի 28-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի թեթեւ ձեռքով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից: Օրբելյանը քաղաքացիական հայցով դիմել էր դատարան ընդդեմ Նազենի Ղարիբյանի` պահանջելով Ղարիբյանի` 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանն» անվավեր ճանաչել, վերականգնել տնօրենի պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը:

Կոնստանտին Օրբելյանը կրկին նշանակվել է օպերային թատրոնի տնօրեն (Տեսանյութ)

 

Հոկտեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ամբողջությամբ բավարարել էր Օրբելյանի հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատարի` անվավեր ճանաչելով Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ եթե վճիռը չբողոքարկվեց պատասխանող կողմի նախաձեռնությամբ, ապա այն օրինական ուժի մեջ կմտնի վճիռը հրապարակելուց 30 օր հետո, եւ Օրբելյանը կվերադառնար Օպերային թատրոն, նաեւ որպես տնօրեն: Բայց Մշակույթի նախարարության իրավահաջորդ ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը վճռի որոշման օրը լրանալուց մեկ օր առաջ որոշեց կրկին հետաձգել թատրոնի անդորրը ու բողոքարկեց դատարանի վճիռը, արդյունքում` ԿԳՄՍ-ն կրկին մերժվեց: Փաստացի, փետրվարի 10-ից թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատարանով վերականգնեց իր դիրքերը արդեն որպես Օպերային թատրոնի տնօրեն, քանի որ դատարանը մերժել էր ԿԳՄՍՆ-ի բողոքարկման դիմումը:

Իշխան Ղարիբյանը մարզային թատրոնի խնդիրները գիտակցելով է մտել «բեռի տակ» (տեսանյութ)

 

ԱՅՍՕՐՎԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԻ ՎՃԱՐԵԼ ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

Այնուամենայնիվ, Կ. Օրբելյանը ընդգծեց, որ այս ընթացքում նախկինում ունեցած բոլոր պայմանավորվածությունները չեղարկվել են` հյուրախաղերից մինչեւ հովանավորներ. «Այդ ամենը մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի պատճառով, դուք բոլորդ էլ լավ գիտեք նրա անունը»,- ասաց Օրբելյանը` նկատի ունենալով հենց Նազենի Ղարիբյանին, ապա հստակեցրեց. «Հրաժարվել եւ չեղարկել ենք, որովհետեւ տնօրենը իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: Այ, օրինակ, Դուբայի հյուրախաղերի համար նախկին կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել վճարել ավիատոմսերի գնի մի մասը, իսկ նոր կառավարությունից պատասխանեցին. «Ոչ մի կոպեկ չենք պատրաստվում վճարել»: Երբ ասացի` իսկ ի՞նչ անեմ, չեղարկե՞մ հյուրախաղերը, ինձ պատասխանեցին. «Մեզ համար միեւնույնն է, ինչ ուզում եք` արեք»: Իսկ այստեղ արդեն ես ասացի` ինչ լավ է կին լինելը, նա էլ զարմացած հարցրեց ինձ` իսկ ինչո՞ւ, պատասխանեցի` միշտ կարող եք փոխել ձեր ազգանունը, իսկ իմ ազգանունն է Օրբելյան, եւ ես արդեն ստորագրել եմ դրա տակ, չեմ կարող չեղարկել... Եվ այդպես, մենք Դուբայի հյուրախաղերին մեկնեցինք իմ հաշվին եւ հրաշալի հյուրախաղ ունեցանք»:

Իշխան Ղարիբյանը նշանակվել է Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավար

 

ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ի դեպ, Օրբելյանը նաեւ հիշեցրեց, որ այս ընթացքում օպերային թատրոնում բեմադրված եւ հրաշալի հաջողության հասած «Մանոն» օպերայի եւ «Չիպոլինո» բալետի համար այսօրվա կառավարությունն ընդհանրապես ոչ մի կոկեպ չի վճարել, ապա պարզաբանեց. «Դրանով իրենց դիրքորոշումն են ցուցադրել օպերային թատրոնի հանդեպ»:

«Մեր կյանքը». Նազենի Հովհաննիսյանն ասմունքում է (տեսանյութ)

Իհարկե, այս կառավարությունն ու գոնե մշակույթի ոլորտը համակարգող պատասխանատուները, մշակութաքանդ հայտնի տիկնանցից սկսած, մինչեւ այսօր, գոնե մեկ անգամ ոտք չդրեցին օպերային թատրոն, ու որեւէ օպերա կամ բալետ չդիտեցին, չնայած թատրոնի վերադասներից մինչեւ արտիստների բազմաթիվ հրավերներին: Ինչեւէ, Օրբելյանը նաեւ տեղեկացրեց. «Իմ ղեկավարման ընթացքում Կառավարությունից թատրոնը գումար է ստացել «Դիմականդես» ներկայացան համար` 2016 թվականին: Նույնիսկ թատրոնի շենքի պահպանման ու տանիքի վերանորոգման համար պետությունը գումար չի տրամադրում, չէ՞ որ սա պատմական շենք է, Թամանյանի գլուխգործոցներից մեկը: Թատրոնի դահլիճի օդափոխության համակարգը խայտառակ վիճակում է` ձմռանը ցուրտ է, իսկ ամռանն այնքան շոգ է, որ աշխատելն անհնար է դառնում: Համալրման կարիք ունի նաեւ լուսաձայնային համակարգը: Բազմաթիվ այլ թերություններ կան, որոնք պետք է շտկել: Քիչ ժամանակ է մնացել, պետք է փորձենք աշխատել, ներկայացումներ ստեղծել, հիանալ երաժշտությամբ, բալետով եւ օպերայով, աշխատել մեր առաջիկա պրեմիերաների վրա, որոնց թվում է Վաչե Շարաֆյանի «Հին աստվածներ» բալետը»,- խոսելով ներկայացումների մասին Օրբելյանը մի քիչ հեռուն գնալով` ասաց. «Մեզ օդի պես հարկավոր են բալետային ներկայացումները, այսօր խաղացանկում «Բյուրեղապակյա դղյակն» է, «Չիպոլինոն», բայց մենք պարտավոր ենք բեմադրել «Շչելկունչիկ» եւ «Կարապի լիճ» բալետները: Դասական գործերը մեր բալետի քրեստոմատիան են: Շատ կցանկանամ բեմադրել նաեւ Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ «Ձյունե թագուհին»:

​​​​​​​«Շատ ցավոտ է լինում այդ ուշացումը…». Զառա Արամյան (Տեսանյութ)

 

ՕՐԲԵԼՅԱՆԸ ՊԱՏՎՈՎ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպիսով, գրեթե մեկ տարվա դեգերումներից հետո օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը կրկին ստանձնեց նաեւ թատրոնի տնօրենի պարտականությունները. «Փետրվարի 10-ից կրկին թատրոնի տնօրենն եմ: Գուցե, ոմանք շատ գոհ են այդ կապակցությամբ, ոմանք` ոչ»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Օրբելյանը` հիշեցնելով. «Թատրոնի տնօրենի պարտականությունները կարող եմ կատարել մինչեւ այս տարվա օգոստոսի 3-ը, քանի որ պայմանագրով լրանում է իմ պաշտոնավարման 3 տարին: Հետո կտեսնենք` ինչ կլինի»:

Կոնստանտին Օրբելյանը որպես դիրիժոր ելույթ կունենա Կամերային նվագախմբի հետ

Իհարկե, ստացվում է, որ պաշտոնավարման 3 տարիներից գրեթե 1 տարին Օրբելյանը  գործեց հանուն օպերային թատրոնի, եւ ընդդեմ թատրոնի պայքարող մշակույթից հեռու չինովնիկների, որոնք թերեւս մինչեւ այսօր անպատիժ մնացին: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաջ Նազարի «Դուխով» Չախչախ թագավորի հրամաններ էր արձակում, որ` ով էնպիսի սխալ կգտնի նախարարության կողմից Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար իրեն ներկայացված հիմնավորման մեջ, նա կպատժի այդ չարություն արած ծյոծյային... Ինչեւէ, չարություն արած որեւէ ծյոծյա այդպես էլ չպատժվեց, իսկ Օրբելյանը պատվով ու օրենքով վերականգնեց իր լիազորությունները:

Եվս մի քանի ամիս երկարացվեց Օպերային թատրոնի անորոշությունը

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Կ. Օրբելյանի հետ հանդիպման տեսագրությունն ամբողջությամբ դիտե՛ք «Իրավունք TV»-ում` այս հղումով` https://clck.ru/MBzEi

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА