o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵԱ. Գեւորգ Ղարիբյանը տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

12.02.2020 21:42 ՍՊՈՐՏ
ԵԱ. Գեւորգ Ղարիբյանը տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը գոտեմարտեց երիտասարդների եռակի աշխարհի չեմպիոն, թուրք Կերեմ Կամալի հետ եւ համառ պայքարում 5:5 հաշվով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

«Այս պահին «Բարսելոնան» պատրաստ չէ հաղթել Չեմպիոնների լիգան»․Մեսսի

Ղարիբյանը մեկնարկեց մեծ ակտիվությամբ: Գորգի մրցավարը պասիվություն տվեց հայ ըմբիշի, բայց Գեւորգ Ղարիբյանը հրաշալի պաշպանվեց պարտերում: Մրցակիցները գնացին հանգստի 0:1 հաշվով թուրք ըմբիշի առավելությամբ: Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը 4 միավորանոց գեղեցիկ գցում կատարեց, որի շնորհիվ հաղթանակը շնորհվեց Գեւորգ Ղարիբյանին: Ամբողջ գոտեմարտի ընթացքում Հռոմի մարզադահլիճը վանկարկում էր Հայաստան:

Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փառահեղ հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0): Կիսաեզրափակիչում էլ ոչ մի խնդիր չունեցավ էստոնացի Հիլարի Մայգիսալուի հետ պայքարում. ժամանիկ շուտ հաղթանակ (8:0):

26-ամյա ըմբիշն առաջին լուրջ հաղթանակը տարավ մեծահասակների կազմում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА