o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարզվում է ԱՆ PR մենեջերը բացի այն,որ սիրում է ստել ,սիրում է միայն գովազդով զբաղվել, սիրում է նաև իր տապալված ծրագրերի անարդյունավետությունը բարդել համակարգում աշխատողների վրա

12.02.2020 19:17 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Պարզվում է ԱՆ PR մենեջերը բացի այն,որ սիրում է ստել ,սիրում է միայն գովազդով զբաղվել, սիրում է նաև իր տապալված ծրագրերի անարդյունավետությունը բարդել համակարգում աշխատողների վրա

Պարզվում է ԱՆ PR մենեջերը բացի այն,որ սիրում է ստել ,սիրում է միայն գովազդով զբաղվել,թանկարժեք մեքենաների հավաքածուներով զբաղվել, սիրում է նաև իր տապալված ծրագրերի անարդյունավետությունը բարդել համակարգում աշխատողների վրա:Հիշում ե՞ք չէ ,երբ նոր էր աղմուկ բարձրացել փակվող ծննդատների վերաբերյալ և PR մենեջերը և ԱՆ «Մոր և Մանկան» վարչության պետը հայտարարեցին ,որ օպտիմալացումը արվում է մայրական և նորածնային մահացությունը կանխելու համար:Հետո այդ նույն մարդիկ հայտարարեցին ,որ մահը ցուցանիշ չէ:Հակասելով հենց իրենք իրենց: Նախ այստեղ ուզում եմ ասել ,որ այս հայտարարությամբ նրանք հանրությանը ցույց տվեցին իրենց անկամք և անհիմն գործելաոճը ,ինչը հարիր չէ ԱՆ նախարարին և ԱՆ աշխատակիցներին:Հիմա խոսենք անհիմն հայտարարությունների մասին կապված մայրական մահերի ցուցանիշների հետ: 2018թ. հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: Մայրական
մահացության գործակիցը 2018թ. 21.9 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:2019թ. հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մայրական մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:Այսպիսով ,եթե խոսենք թվերի լեզվով 11,3 միավորով աճ ունենք 2019 - ին: Հիմա ուզում եմ նաև ավելացնել ,որ բոլոր այն ծննդատները ,որոնք հայտնվել են նրա սև ցուցակում ,երբեք մահ չեն արձանագրել :Ասել ,որ օպտիմալացումը արվում է մահեր չունենալու և բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու համար ,համարժեք է իր խնդիրները,տապալած ծրագրերը բարդել դիմացինի վրա: Ասեմ նաև ,որ փոխարենը վերազիններ այդ ծննդատները`անխնա միլիոններով պարգևավճարներ է ինքը իրեն նվիրում :Իսկ հարցի լուծման համար գտել է ավելի հեշտ տարերակ `փակել ծննդատները:Սորոսական աթեիստ նախարարը ամեն ինչ անում է ,որ արագ տեմպերով քանդի ԱՆ- ն: Այլապես բացատրություն չունի այս ծրագիրը `մանավանդ երբ խոսքը վերաբերվում է սահմանամերձ գոտիներում գտնող ծննդաբերական բաժանմունքներին`օրինակ Աչաջուր ԱԿ - ին:Ավելացնեմ ,որ Առողջապահությունը Ազգային Անվտանգության կարևորագույն բաղադրիչն է,և ճիշտ կլիներ ,որ ԱՆ - ում տեղյակ լինեյին այդ մասին:

Կուզենայի հասկանալ, թե ի՞նչ կործանարար, տապալված ծրագրով է աշխատում ԱՆ նախարարի աթոռը զբաղեցնող անձը

Գրում է Պարացելսուս  հկ-ի նախագահ Նունե Ներսիսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА