o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՆ գնդապետին հարցաքննության են կանչել. Դավիթ Տոնոյանն անցել է կտրուկ քայլերի

12.02.2020 15:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
ՊՆ գնդապետին հարցաքննության են կանչել. Դավիթ Տոնոյանն անցել է կտրուկ քայլերի

Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: Բանն այն է, որ Պաշտպանության նախարարությունը հետաքննություն է իրականացրել եւ Պն գնդապետի մասով կասկածներ առաջ քաշել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Թավշյա հեղափոխությունից հետո նախարար Դավիթ Տոնոյանը սկսել է բարեփոխումների շարք, սակայն նրա այդ քայլերը ՊՆ հնաբնակ պաշտոնյաներին այդքան էլ դուր չեն գալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարցը հիմնականում վերաբերում է բանակին մատակարարվող ապրանքների գնումների գործընթացին: Փորձեր է արվում վերջտալայն սխեմային, որով գնումների գործընթացում հաղթող են դառնում պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք:

Բացասականի հետ կռիվ տալը անհնար է, պետք է շրջանցել բացասականը՝ սա է բնության կանոնը. Հետազոտող-էզոթերիկ Հակոբ Բաբուջյան

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Պաշտպանության նախարարությունում հետաքննություն են իրականացրել եւ նոր բացահայտուներ են արել:

Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար մրցույթ է հայտարարել: Մասնավորապես,մրցույթ է հայտարարել մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Հայտարարված մրցույթին մի ընկերություն է հաղթել, որը, սակայն, ինչպես պարզել են նախարարությունում, փաստաթղթերի ուշացման եւ ինչ-ինչ այլ գործընթացի արդյունքում դուրս է մնացել մրցույթից:

Գնդապետ Արթուր Գալստյանը երկրորդ անգամ է 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար մրցույթ հայտարարել, որի ժամանակ էլ հաղթող ընկերության հետ է ինչ-որ խնդիրներ են առաջացել, եւ այս ընկերությունը եւս դուրս է մնացել մրցույթից: Ասել է՝ թե երկու անգամ գնդապետը մրցույթ է հայտարարում, երկու անգամ էլ տարբեր ընկերություններ են հաղթում , սակայն զարմանալի կերպով երկու ընկերությունների մրցույթի անցնելու փաստը չեղարկվում է: Եվ, ահա, գնդապետ Գալստյանը հերթական անգամ Պաշտպանության նախարարության կարիքների համար 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման մրցույթ է հայտարարում, եւ այս անգամ հաղթում է «Գեոշին գրուպը»: Եվ, ահա,ՊՆ-ում կասկածի տակ են դնում այս մրցույթի անցկացման գործընթացը եւ սկսում են ստուգումներ անել:

Արդյունքում բացահայտում են անսպասելին. «Գեոշին գրուպ» ընկերությունը պատկանում է գնդապետ Արթուր Գալստյանի կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին, որի հետ էլ կնքվում է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիր:

ՊՆ-ում սկսում են հետաքննություն եւ քննարկումներ են անցկացնում՝ հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ «Garmin» ընկերության ներկայացուցիչը մասնակցեց մրցույթին եւ չհաղթեց, երբ տեխնիկական բնութագրում ապրանքատեսակի նկարագրությունը կազմվել է հենց նույն ընկերության օրինակով: Այսինքն՝ այնպես է արվել, որ գնդապետի կնոջ ընկերությունը հաղթի։

Նշենք, որ սա Գալստյանի անվան շուրջ առաջին աղմուկը չէ: Անցած տարի ՊՆ-ն գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումների համար մրցույթ էր հայտարարել, եւ այդ մրցույթին մասնակցել էին մի շարք ընկերություններ, սակայն առաջնահերթությունը տրվել էր «ORSIS ARMS» ընկերությանը:

Ավելի ուշ մրցույթի անցկացման շուրջ մի շարք բողոքներ են եղել, եւ պարզվում է, որ «ORSIS ARMS» ընկերության կողմից ներկայացված գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումը նախատեսված չէ ռազմական գործողություների համար, այլ այն նախատեսված է որսորդության համար:

Ավելին, Գլխավոր շտաբից ապրանքատեսակի տեխնիկական բնութագրում կեղծ տվյալներ են մտցրել, որով հիմա զբաղվում են իրավապահները: Նկատենք, որ նախարարությունում տարածված լուրերի համաձայն` «ORSIS ARMS» ընկերությունում բաժնեմաս են ունեցել ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը, սակայն աղմուկից հետո Արթուր Գալստյանն իր բաժնեմասը տվել է մեկ այլ անձի: Ի դեպ, Վիլեն Գալստյանը գնդապետ Արթուր Գալստյանի հորեղբոր տղան է, որն աշխատում է ԳՇ սպառազինության վարչությունում եւ, ըստ լուրերի, կազմել է մատակարարվող ապրանքի կեղծ բնութագիրը:

Գնդապետը՝ սկանդալի մասին

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՊՆ գնդապետ Արթուր Գալստյանի հետ:

-Պարո՛ն Գալստյան, ԴուքՊՆ կարիքների համար մրցույթ եք հայտարարել, մասնավորապես՝ 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար, սակայն երկուընկերություններինչ-ինչ հանգամանքներում մրցույթըհաղթել են, բայց դուրս են մնացել, եւ վերջում հաղթել է «Գեոշին գրուպը»:

-Նավիգացիոն սարքերի մասով ընդամենը մեկ հայտատու է եղել` «Գեոշին գրուպը»,այլ հայտատու չի եղել ընդհանրապես:

-Բայց մենք տեղեկություններ ունենք, որ 2018-2019 թվականներին երկու ընկերություն մասնակցել են, հաղթել են, բայց հետագայում չեղարկել եք իրենց հաղթելու հանագամանքը. դրանցից մեկը «Garmin» ընկերության ներկայացուցիչն է եղել Հայաստանում:

-Ձեզ սխալ տեղեկատվություն են տվել, «Garmin»ընկերությունը մասնակցել, հաղթել է, բայց իրենց անփութության պատճառով թղթերըչի ներկայացրել, դուրս են մնացել, ինքը դուրս է մնացել, ընկել է սեւ ցուցակ, եւ հետո ինքը նույն «Գեոշին գրուպը» վերցրել է, չգիտեմ՝ ինչպես է դա արել, ինչպես է պայմանագիր կնքել, նույն«Գեոշին գրուպով»ինքն է մատակարարումը կատարում, նույն «Garmin»-ն է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers

-Ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Գեոշին գրուպը» Ձեր կնոջ քրոջը` Քրիստինե Մեսրոպյանին է պատկանում: Ձեզ կասկածում են հենց այստեղ, որ բոլորը դուրս են գալիս մրցույթից, Ձեր մտերիմն է հաղթում, որը կապվում է հենց Ձեզ հետ:

-Ենթադրենք՝ իմ բարեկամը ունի կազմակերպություն, ինքը իրավունք ունի՞ մասնակցելու մրցույթին. հարց եմ տալիս Ձեզ: Միանշանակ իրավունք ունի: Երբ այդ ընկերությունը փորձել են կապել իմ անվան հետ, միառժամանակ եղել է իմ անվան հետ, պետական, մասնավոր ոչ մի գնումերիչի մասնակցել ընդհանարպես:

Երբ «Գեոշին գրուպը» օտարվել է, իմ հայրիկիս անունով է եղել,լրիվ այլ ոլորտի մարդ է, մրցույթներիչի մասնակցել: Երբ տարիքն անցել է, մենք էլ ասեցինք՝ինչի ես պահում, որչես օգտագործում, ինքն էլ օտարել է: Եթե անգամ իմ բարեկամինն է, ես չեմ էլ կարող իրեն արգելել, որ մասնակցի: Այս ամենը կարող էին կապել ինձ հետ, եթե ես լինեի հանձնաժողովի նախագահ, ես քվեարկեի:

-Այսինքն՝չե՞ք հերքում, որ դա Ձեր բարեկամի ընկերությունն է:

-Ամուսնու անունով է, այդ մարդը շատ բիզնեսներ ունի, ես իրավունք ունե՞մ՝ ասեմ՝ մի՛ գնա մասնակցի:

– Երբ իրավապահները սկսեն քննություն, չե՞ք վախենում՝ այլ բաներ բացահայտեն:

-Բացարձակ, իրավապահները եկել են, թղթերին ծանոթացել են, տեսել են՝ ընդհնարապես կապ չունեմ, թե չէ,քննությունկսկսեին, թղթերը ուզել են, տարել են ամեն ինչ, կապ չկա անմիջական: Կապ կարար լիներ, որ ես լինեի հանձնաժողովի անդամ. ես ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ:

-ORSIS ARMS-ի շուրջ աղմուկը եւս կապեցին Ձեզ հետ. այս մասին ի՞նչ կասեք:

-Նախաքննության գաղտնիության ռեժիմից ելնելով՝ ես որեւէ բան չեմ կարող ասել, երկու անգամ ես գնացել եմ հարցաքննության որպես վկա, տեսել են, որ ես կապ չունեմ, դա հատուկ է արված, բայց չեմ ցանկանում խոսել. քննություն է գնում:

Ահա, այստեղից էլ սկսվել են ՊՆ-ի կասկածները: Նախարարությունում կասկածում են, թե գնդապետ Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում մի մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղան՝ Վիլեն Գալստյանը, ընկերություններից մեկի մասով տվել է տեխնիկական բնութագիր, որը հետագայում պարզվել է, որ կեղծ է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА