o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՔ «ՆԻԿՈԼԻ ՍՐՏԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ» ԵՎ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԱՍԻՆ

12.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՔ «ՆԻԿՈԼԻ ՍՐՏԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ» ԵՎ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԱՍԻՆ

Սոցիալական ցանցերում ակտիվորեն պտտվում է տեսագրություն, թե ինչպես պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից պատմում է Տիգրան Մուկուչյանի թվանկարչության մասին անեկդոտ, եւ Մուկուչյանը պատասխանում է Թումանյանի «Եվ երկար է մինչեւ մարդ նրա ճամփան» խոսքով: Այն, որ Նիկոլի ճամփան դեպի մարդ անչափ երկար է, դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Բայց, այնուամենայնիվ, հարց է ծագում` այդ ինչո՞ւ Տիգրան Մուկուչյանը, ում նույն Նիկոլը եւ այդ նախկին ընդդիմադիրները որակում էին ընտրակեղծարարության խորհրդանիշ, «Նոր Հայաստանի» երկու տարվա ընթացքում այդպես էլ չհեռացվեց ԿԸՀ նախագահի պաշտոնից:

ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

 

 ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՓՈՇՄԱՆԵ՞Լ

Երեւի թե, Նիկոլի կախարդական փայտի զորությամբ Մուկուչյանը չարաղետ թվանկարչից վերածվել է Նիկոլի սրտի Մուկուչյանի, ու այսուհետ մարմնավորում է ազնվությունն ու անաչառությունը: Ճիշտ այնպես, ինչպես ասենք Լֆիկ Սամոն արգահատելի օլիգարխից հանկարծ դարձավ օրինակելի խոշոր գործարար: Ու թեեւ աշխարհի հոգեբանները պնդում են, որ մարդը 16 տարեկանից հետո այլեւս չի փոխվում, բայց, երեւի թե, «Նոր Հայաստանում» նույն որակը «մինուսից» ինքնաբերաբար վերածվում է չաղլիկ «պլյուսի»: Զի ով ծառայում է Նիկոլին, ծառայում է, Արարատ Միրզոյանի ասած, «ժողովրդավարության բաստիոնին»: Բայց կատակը կատակ, սակայն քայլասերվածներն անհանգստանալու տեղիք ունեն` բա որ Մուկուչյանի նկարչական զորությունը չհերիքե՞ց: Իհարկե, իդեալական տարբերակը կլիներ Գագիկ Ջհանգիրյանը, ով 1995-ի տերպետրոսյանական «այո»-ն էր ապահովել, բայց էս մարդկանց ունեցածն էլ Մուկուչյանն է: Գումարած դրան, բավականին մեծ խնդիր է ընտրական հանձնաժողովները համալրելը: Թարսի պես այնպես է ստացվել, որ ընտրական հանձնաժողովի անդամի քննություն հանձնած եւ լիցենզիա ստացած կադրերի ջախջախիչ մեծամասնությունը ՀՀԿ-ական են: Հիմա ի՞նչ անի խեղճ ֆյուրերիկը` հանրաքվե արդեն նշանակված Ընտրական օրենսգիրք եւ հանրաքվեի մասին օրե՞նք փոխի` կրկին կոպտորեն ոտնահարելով Սահմանադրությունը: Համ էլ այն հայտարարությունները, որ ԵԽԽՎ-ի եւ Վենետիկյան հանձնաժողովի կողմից հնչել են, դեռ ծաղիկներ են, իսկ ինչպիսին կլինեն պտուղները` կարելի է դատել ԵԺԿ հայտարարությունից. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել եւ դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»: Եվ չար լեզուներն ասում են, որ Նիկոլը սկսել է տատանվել` իսկ միգուցե իրո՞ք ուղարկեն Վենետիկյան հանձնաժողով, իրո՞ք նահանջեն: Բայց ախր նահանջելու դեպքում ամեն ինչ կտապալվի, քանզի կստացվի, որ Հրայր Թովմասյանից եւ ՍԴ «հին» դատավորներից ազատվելու օրինական հնար չկա: Բայց այդ դեպքում ինչպե՞ս արցախյան կարգավորման անընդունելի տարբերակներ անցկացնեն, ինչպե՞ս Ստամբուլյան կոնվենցիան վավերացնեն, ինչպե՞ս... Չէ՞ որ խոստացել են: Ի դեպ, Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում փաստացի հաստատեց, որ իրենք ՍԴ կազմը փոխում են, այդ թվում եւ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու համար:  Նույն Ալենը նաեւ գլուխ է գովում, որ 650 հազար քվե ապահովելը շատ հեշտ բան է, իսկ «հակահեղափոխականների» հարցը իրենք 5 րոպեում կլուծեն: Համ էլ, բա որ անգամ դրական արդյունք ստանալու դեպքում հանրաքվեի արդյունքները բողոքարկողներ լինե՞ն, չէ՞ որ այդ բողոքը քննության է գնալու նույն անիծյալ ՍԴ, նույն անիծյալ Հրայր Թովմասյանի մոտ...

ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

 

ԲԱ ՈՐ «ՈՉ»-Ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ՉԵՂԱ՞Վ...

Նիկոլը, ինչպես բխում է իր ելույթից, պատրաստվում է անողոք պայքարի` ընդդեմ «ժողովրդի լավատեսությունը ծծող ոհմակների» եւ «շնաբարո դուրսպրծուկների»: Այսինքն` նրան պետք է «այո»-ի դեմ կատաղի պայքարող ճամբար, որի շուրջ պետք է համախմբի «ամբոխներին խելագարված» եւ փայլուն հաղթանակ տանի: Բայց... Առայժմ որեւէ կուսակցություն չի հայտարարել, որ ստեղծում է «ոչ»-ի ճամբար, «ոչ»-ի շտաբ: Իսկ հակառակ բանն արդեն երեւում է` «լուսավոր տղա» Էդմոն Մարուքյանի հայտարարություններում. «Չպետք է մոռանան, որ ժողովրդավարությունը նաեւ օրինականություն է պահանջում, իսկ այս պրոցեսն իրավական «բեզպրեդելի» ճանապարհով է ընթանում»: Նա նաեւ հավելեց. «Իշխանությունը սպասում է, որ լինի «Ոչ»-ի ճամբար եւ իր հրետանիով, հետեւակով եւ տարբեր մարտական սայլակառքերով, ատելության քարոզիչների բանակներով գնան այդ ճամբարները ոչնչացնելու: Մեր մոտեցումը հետեւյալն է` հակասահմանադրական հանրաքվեի, հակասահմանադրական պրոցեսի մեջ չպետք է լինի հակառակ ճամբար, պետք է լինի միայն «Այո»-ի ճամբար»: ԼՀԿ առաջնորդի խոսքով. «Իշխանությանը պետք են ինչ-որ մարդիկ, որոնք «Ոչ»-ի քարոզչություն տանեն, որպեսզի այդ մարդկանց ասի` դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, այդպիսի ելույթներ ունենա: Այդ ամենից բոլորն արդեն հոգնել են: Մարդկանց հանի, ասի` եթե դուք չգնաք տեղամասեր, նրանք կգան եւ ձեզ կկեղեքեն»:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

Այն, որ «կլասիկ ցավը տարած» Էդմոնը մարտնչող տեսակ չէ, ակնհայտ է: Բայց քայլասերվածների ճամբարում նաեւ անհանգստություն է առաջացել: Այսպես, իր ցինիզմով միշտ աչքի ընկնող Ռուբեն Ռուբինյանը նշում է. «Կարեւոր եմ համարում արձանագրել, որ որոշ քաղաքական ուժերի` հանրաքվեին չմասնակցելու կամ բոյկոտելու դիրքորոշումն, ըստ էության, նույն ՈՉ-ի քարոզն է, քանի որ ԱՅՈ-ի հաղթանակի համար անհրաժեշտ է համապատասխան քանակի ձայն»: Ալեն Սիմոնյանն էլ անդրադարձավ այդ հարցին` հայտարարելով, որ առանց «ոչ»-ի, քարոզարշավ լինել չի կարող. «50 հոգի մարդ կարող է հավաքվել եւ ձեւավորել «Ոչ»-ի ճամբարԵս գուշակություններով չեմ զբաղվում, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն հայտարարե՞լ են, որ «Ոչ»-ի ճամբար չեն ձեւավորելու»: Արդյո՞ք միայն ես եմ տպավորություն ստացել, որ Ալենի խոսքում կա ենթատեքստ` որ հարկ եղած դեպքում հենց քայլասերվածները կհավաքեն այդ արհեստական «ոչ»-ի ճամբարը:

ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀԿ-Ն «ԴԱՆԴԱՂ ՇՏԱՊՈՒՄ»

ՀՀԿ-ի խիստ դատապարտող հայտարարությունը հրապարակվեց, երբ ֆյուրերիկը ու քայլասերվածները նոր-նոր էին ձեռնարկում դեպի Սահմանադրության հակասահմանադրական փոփոխություն տանող խորհրդարանական գործընթացը: Բացի այդ, վերը հիշատակված ԵԺԿ առավել քան կոշտ հայտարարությունը արված է եվրոպական այն քաղաքական կառույցի կողմից, որի ակտիվ անդամն է ՀՀԿ-ն: Եվ միջազգային հարթակներում ոչ առանց ՀՀԿ-ի մասնակցության, դեռ նորանոր անակնկալներ են ծնվում, որոնք անմարսելի են քայլասերվածների համար: Կա եւ այլ հետաքրքիր դետալ` շատերը փոշմանել են, որ զորակցել են Նիկոլին եւ մասնակցել թավշյա հեղաշրջմանը: Այսինքն` հիասթափության հանգամանքն ակնհայտ է: Եվ եթե դրան գումարվի ընդդիմադիրների եւ քաղհասարակության կողմից ընտրատեղամասերում խիստ հսկողությունը, ապա 650 հազար «այո» հավաքելը վերածվում է ֆանտաստիկայի: Կամ էլ պետք է կիրառեն այն նույն բացահայտ բռնություններն ու անսքող լցոնումները, ինչ վերջին կիրակի հեռուստաեթերում եւ համացանցում դիտում էինք Ադրբեջանի ընտրություններին: Ադրբեջանական այդ կադրերը ահագին զվարճալի րոպեներ եւ առողջարար ծիծաղ պատճառեցին մեր քաղաքացիներին, եւ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի քաղաքացիների զայրույթը, եթե նույնը տեսնեն Հայաստանի ընտրատեղամասերում: Նման է, որ մոտենում է այն պահը, երբ ակնհայտ է դառնալու, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ Նիկոլը` սխալ:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА