o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես հանրաքվեով փոխել վարչապետին

12.02.2020 12:07 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ինչպես հանրաքվեով փոխել  վարչապետին

Այդ հիմար հանրաքվեի հետ կապված Նիկոլը կարծես թե այս անգամ իսկապես ընկել է փոսը: Պարտվելու դեպքում  պետք է թողնի գնա, իսկ  հաղթելու համար  պետք է կիրառի  ե՛ւ ընտրակեղծարարություն, ե՛ւ ադմինիստրատիվ ռեսուրս, ե՛ւ այլն: Երկու դեպքում էլ ժողովրդի հաշվին անցկացվող այդ անիմաստ հանրաքվեն հակաօրինական է, հակասահմանադրական եւ վերջապես հակատրամաբանական: Ընդ որում, ինչ էլ լինի Հրայր Թովմասյանի ճակատագիրը` կմնա, թե չի մնա ՍԴ նախագահ, նա ինչ-որ տեղ առանց իր կամքի դառնում է Նիկոլի հակազդող հիմնական գործող անձը` համարյա ազգային հերոս: Արդյոք պետք էր Նիկոլին նման հերոս սարքել, երեւի թե ոչ:

Ֆաշիստական դիկտատուրան Գերմանիայում ո՞նց է հաստատվել` քվեարկությամբ ու ՀԱՆՐԱՔՎԵՈՎ. Արմեն Հակոբյան

Բացի դրանից, Նիկոլին երեւի թե պետք էլ չէ հաղթել իր իսկ ստեղծած հանրաքվեում: Նախ պարտույթան դեպքում, դա նրա համար անլուծելի խնդիրներից գլուխըտ ազատելու լավագույն պատրվագն է: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում` վերցրեցին փողերը եւ հայդե Փարիզ: Իսկ հանրաքվեում հաղթելու դեպքում Նիկոլը կորցնում է որոշ քայլեր չանելու իր հիմնական  ապահովագրությունը: Քանի դեռ ՍԴ-ում  «հին» ռեժիմի  ներկայացուցիչներն են, Նիկոլը միշտ կարող է մատնացույց անել ասելով, թե նրանք են, որ չեն թողնում Արցախի հարցում ընդունել դավաճանական որոշումներ եւ նրանք են, որ չեն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան: Հասկանաի է, որ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ հարցերի տակ Նիկոլը չի ուզում դնել իր հեղափոխական գլուխը եւ քանի դեռ Հրայրը ՍԴ-ում է Նիկոլը իր բառամթերքով ասած «կռուտիտի» տեղ ունի, իսկ ինչ կլինի երվ Հրայրի տեղը գա էն բորբոսնած տեսքով Վահե Գրիգորյանը: Հլը մի բան էլ ժամանակից շուտ կհաստատի ցանկացած հակահայկական ու հակաազգային  կոնվենցիա Ստամբուլյան կլինի, Բաքվի կլինի... Ու Նիկոլին  իր շեֆերը կասեն. «Դե, տղա ջան, արի ստեղ, կռուտիտը պրծավ: Այ այստեղ ստորգրի»: Դե, հիմա ասեք Նիկոլին պե՞տք է հաղթել: Բայց պարտվել էլ պետք չի: Նիկոլին ընդհանրապես այդ հանրաքվեն պետք չէր: Եվ ահա այստեղ հարց է ծագում` բա ո՞ւմ էր պետք: Հարցի պատասխանները շատ են, սակայն  կա մի հանգամանք, որը  կարծես թե ուշադրությունից դուրս է մնացել: Այս ընթացքում ՀՀ նախագահ կոչված Արմեն Սարգսյանը իրեն դրսեւորեց ամբողջությամբ  Լոնդոն ձեւով: Ըստ էության, հենց Արմեն Սարգսյանն էր դրդում Նիկոլին գնալ հանրաքվեի ճանապարհով: Եվ ահա  հայտնի է դառնու, որ Արմեն Սարգսյանը արագորեն ձեւավորում է կանաչների կուսակցություն: Հասկանալի է, որ կուսակցություն ձեւավորում են միայն այն ժամանակ, երբ պատրաստվում են վերցնել իշխանություն: Այսինքն` ստացվում է, որ Արմեն Սարգսյանը դրդեց Նիկոլին մտնել հակասահմանադրական հանրաքվեի մեջ, ստանալ արեւմտյան մի շարք  լուրջ կառույցներից դեղին քարտ, արդյունքում տապալվել եւ այդ ֆոնի վրա կբացվի Արմեն Սարգսյանի հին թաքնված ծրագիրը եւ  այդ ճշմարտության պահին  նա իր կանաչների կուսակցությամբ հանդերձ կվերցնի իշխանությունը: Արդյունքում Հայաստանը  թերուս, հոգեպես անհավասարակշիռ (ոմանք ասում են նաեւ հիվանդ), գողական բառապաշարով խոսացող ու ոչինչ չանող վարչապետի փոխարեն  կունենանք բարեկիրթ ու բարեհամբյուր, քաղաքաբանության էթիկետին ամբողջությամբ տիրապետող, ժպտերես նոր ղեկավար, որի միակ պրոբլեմը այն է լինելում, որ նա Լոնդոն է:

Գնացինք...

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА