o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժողովուրդը պետք է գիտակցի, որ «այո» կամ «ոչ» է ասելու տրանսգենդերներին եւ մեր էթնիկության ոչնչացմանը կամ չոչնացմանը.Տեսանյութ

12.02.2020 11:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Ժողովուրդը պետք է գիտակցի, որ «այո» կամ «ոչ» է ասելու տրանսգենդերներին եւ մեր էթնիկության ոչնչացմանը կամ չոչնացմանը.Տեսանյութ

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս փուլում արդեն պարտվել է: Դրա վառ ապացույցը նրա վերջին լայվն էր, որով խնդրում էր «գլենդելահայությանը», որպեսզի օգնեն իրեն, որպեսզի նա կարողանա այս հանրաքվեն, այսպես ասած, բարով-խերով անի: Համոզված է, որ պարտվելու է, որ ժողովուրդը չի կանգնելու իր կողքին: Բացատրեմ, թե ինչու: Տեսեք, եթե մենք հեղաշրջումից հետո ունեինք ընդհանուր համազգային էյֆորիկ վիճակ, որի արդյունքում սակայն ունեցանք ԱԺ ընտրություններում հազիվ 40 տոկոսից ավել մասնակցություն, եւ մասնակիցների 70 տոկոս ձայնը հասավ Փաշինյանին: Տրամաբանորեն այսօր պետք է, իրենց ասած, այս լեգիտիմ իշխանությունը բացարձակ մեծամասնություն ունենար եւ հանրաքվեի հարցում որեւէ մտավախություն չունենար: Այն, ինչ մենք այսօր ունենք լրիվ հակառակ պատկերը, այսօր մենք ունենք երկակի վիճակ` ՔՊ-ն կա՛մ հաղթելու է, կա՛մ` պարտվելու: Եվ հենց նման հարցադրումը հուշում է, որ հանրաքվեի հիմքում Սահմանադրության խնդիր չի դրված: Ժողովուրդը պարզապես այսպես է ընկալելու` կա՛մ մենք Նիկոլի կողքն ենք, կա՛մ էլ` չէ: Եվ սա լինելու է լեգիտիմության ամենավառ ցուցանիշը, որը Փաշինյանը, Արման Բաբաջանյանի նմանները, տրանսվիստիտ կողմնակիցները փորձում են փաթաթել ժողովրդի վզին ու սրանով հանդերձ` ապահովեն իրենց համար ամուր պլատֆորմ»,-«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով Սահմանադրական հանրաքվեին ասաց քաղաքական հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ, նկատելով.

«Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են»․ «Փաստ»

- Երկրորդը, շատ կարեւոր է հասկանալ, որ ՍԴ-ի հետ կապված «բարեփոխումներ» ասվածը ոչ մի տրամաբանություն չունի. ընդամենը մի հոդվածը ուզում են էս կողմ փոխել, մյուսը` էն կողմ: Բայց նույնիսկ, ինչպես նշեց ԱԺ կարկառուն պատգամավորներից մեկը, կամայական մանկապարտեզում, որ հարցնենք, կասեն, որ սա Հրայր Թովմասյանի եւ նրա թիմի դեմ ուղղված ակցիա է: Որովհետեւ շուտով ՍԴ են մտնելու որոշակի «բարեփոխումներ», որոնք ոչ մի կապ չունեն մեր ազգի էթիկայի եւ հոգեբանության հետ: Եվ եթե Հրայր Թովմասյանը եւ իր թիմը չգնան, ապա «բաբաջանյանական բարեփոխումները» կորցնելու են իրենց իմաստը, որովհետեւ ՍԴ-ն թույլ չի տալու դրանց իրականացումը: Դա Ստամբուլյան կոնվենցիայի գաղափարն է: Ապա, արդեն տրանսգենդերներն են հայտարարել, որ քաղաքական դաշտ են ուզում մտնել`ճամբարներ են կազմակերպում: Եվ ժողովուրդը, ով գնալու է հանրաքվեին, պետք է գիտակցի, որ նա «այո» կամ «ոչ» է ասում տրանսգենդերներին եւ մեր էթնիկության ոչնչացմանը կամ պահպանմանը: Որովհետեւ, մենք այսօր ունենք բարձրագույն իրավական իշխանություն, ով այսօր Սահմանադրությանը հետեւելով, լուրջ հակասություններ է տեսնում այդ գաղափարների մեջ: Իսկ վաղը, ունենալով այլ կազմով ՍԴ, որը կազմված է լինելու վերոհիշյալ բաբաջանյաններից եւ վահեգրիգորյաններից, որոնք շատ հանգիստ «այո« կասեն այդ «բարեփոխումներին», որն ուղղակիորեն անդրադառնալու է մեր սերունդների եւ մեր ազգի էության ինքնության վրա:

Մանրամասները տեսանյութում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА