o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկու նախարարություններին էլ կարելի է հռչակել պարապ գործերի նախարարություն

11.02.2020 15:53 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երկու նախարարություններին էլ կարելի է հռչակել պարապ գործերի նախարարություն

Քիչ առաջ մի նկար էի դրել ,որը Կապանի ԲԿ- ի մանկական բաժանմունքի ծանրաբեռնվածության վերաբերյալ էր: Այսօր ԱՆ PR մենեջերը հակտարարել է ,որ հիվանդությունների հետ կապված խուճապը, որն առաջացել է բնակչության շրջանում և դպրոցներում, անհիմն է։ «Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը, ի տարբերություն որոշ անձանց հայտարարությունների, ողջ Հանրապետությունում կազմում է 3,9 տոկոս»: Սա նրա խոսքերն են :Հիմա ասեմ ,որ երեկ երեկոյան ծանոթներից մեկի երեխան կտրուկ վատացել է ,դիմել են հիվանդանոց ,որտեղ մանկական բաժանմունքում ազատ մահճակալ չի եղել:Եվ քանի որ երեխայի վիճակը ծանր է եղել ծնողների խնդրանքով ,երեխային մի քանի ժամ պահել են մեկուսարանում ,որտեղ ներերակային սրսկումներ է ստացել և կեսգիշերին (0:12) ճանապարհել են տուն:Դե բնական է երեխայի վիճակը չի կարգավորվել և ծնողները ստիպված դիմել են այլ մանկական բաժանմունք ,խոստացել են ,որ կփոխհատուցեն միայն երեխային պահեն հիվանդանոցում `բժիշկների հսկողության տակ:Փոխհատուցման գայթակղությունից հետո երեխային պառկացրել են վիրաբուժական բաժանմունքում( հասկանալի պատճառներով չեմ նշում կլինիկայի անունը): Մուրացան Բկ ում ,Բաբլոյան կենտրոնում դիմելիությունը այնքան բարձր է ,որ ստիպված երեխաներին պառկեցնում են այլ բաժանմունքներում: Հիմա խոսենք դպրոցների և մանկապարտեզների հաճախումներից: Պարզվում է ,որ մոտ 30-40% երեխաները բացակայում են ,հիվանդության պատճառով:Շտապ օգնության կանչերի թվերը կտրուկ աճել է :

Առողջապահության նախարարությունը պարտավոր է քաղաքականություն մշակել եւ առաջնահերթություններ սահմանել

Ի՞նչ է անում ԱՆ - ն այս վիճակը կանխելու համար: Կարող եմ փաստել ,որ միայն մոնիտորինգ և այն էլ ոչ ճշգրիտ :Ներկայացնում են թվեր ,որոնց հաշվարկային մեթոդը միայն իրենց է հայտնի,օրինակ (150 ծնունդ հաշվարկը) վառ ապացույց: Հետաքրքիր պատկեր ունենք ի՞նչին ենք սպասում :Լավ ասենք ԱՆ - նախարարը զբաղված է փիառով ,բ՞ա կրթության նախարարը ի՞նչու չի պարզբանումներ պահանջում ԱՆ ից: Փաստորեն երկուսին էլ կարելի է հռչակել պարապ գործերի նախարարություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА