o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատկան մարմինները աջակցո՞ւմ են ձվի շուկայում մոնոպոլիայի ձեւավորմանը. Ահազանգ. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել ձվի շուկայում

11.02.2020 14:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Պատկան մարմինները աջակցո՞ւմ են ձվի շուկայում մոնոպոլիայի ձեւավորմանը. Ահազանգ. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել ձվի շուկայում

Հայտնի է, որ վերջին տաս օրերի ընթացքում հայկական շուկայում ձվի գինը էականորեն նվազել, այսօր ձու կարելի է գնել  30-ից-19 դրամով: Այն դեպքում, երբ ընդամենը շաբաթներ առաջ ձվի գինը տատանվում 50-70-ի սահմաններում: Ձու արտադրող ընկերությունները ձվի գնի նվազեցում պատճառաբանում են գերարտադրությամբ` արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է: Առաջին հայացքից շատ լավ ցուցանիշ է սպառողների համար: Սակայն ձվի փոքր արատադրությամբ զբաղվող տնտեսվարորղները ահազանգում են: Վերջիններս խմբագրություն են դիմել` պնդելով, որ այս կերպ խոշոր արտադրողները փորձում են մրցակցությունից դուրս մղել փոքր արատադրություններից, քանի որ ստեղծված իրավիճակում` իրենց համար ձվի ինքնարժեքից ցածր գին է գոյանում: «Հիմա էլ նոր Հայաստանում կարող ենք գործ ունենալ ձվի մոնոպոլիայի հետ: Ասում են գյուղացու կողիքին են, բա կառավարությունըմ, վարչապետը չի տեսնում , որ որոշ ձու արտադրող խոշոր ընկերություններ ուզում են նման խորամանկ քայլով` դուրս մղել շուկայից փոքր արտադևոերին»,-վրդովված նկատեց Արմավիրի մարզի բնակիչներից մեկը:

ՏՄՊՊՀ-ն հորդորում է գնումներ կատարել խելամտության սահմաններում

Արդյո՞ք պատկան մարմիններին չի անհանգստացնում ստեղծված իրավիճակը փորձեցինք հետաքրքրվել ՏՄՊՊՀ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ՏՄՊՊՀ-ն արդեն իսկ սկսել է լայանածավալ ուսումնասիրություն ձվի շուկայում: Եվ, որ արդյունքները լինելուն պես կտեղեկացնեն մեզ:

Հույս ունենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ կփորձի հարցին լուծում տալ: Թե չէ տպավորություն է, որ լրիվ մոռացել են, որ իրենք եկել են ծառայելու` ժողովրդին, օրվա հացը քրտինքով վաստակող գյուղացուն,  իսկ ժողովրդից յուրաքանչյուրը իրենց իսկ բնորոշմամբ` վարչապետներ են:

Նկատենք, որ գյուղացիների, փոքր տնտեսվարողների շրջանում տարածված տեղեկությունների համաձայն` այս անհավասար մրցակցության մասին պատկան մարմինները լավ էլ տեղյակ են, բայց, ինչպես ասում` ճարները ինչ: Ասում են, որ մոնոպոլ դիրք զբաղեցնելու ցանկություն ունեցողնեևրը անձամբ են ինչ-ինչ միջոցներով հոգացել, որպեսզի պատկան մարմինները` մեղմ ասած աչք փակեն վերոնշյալ խնդրի վրա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА