o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.02.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ժամանակին շատ էինք զարմացել, թե ինչպիսի աբսուրդային մեղադրանքներ են ներկայացրել Արա Բաբլոյանին եւ Արսեն Բաբայանին: Սակայն աբսուրդից էլ աբսուրդ գոյություն ունի, եւ ձեռնասուն ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ արտադրեց էլ ավելի աբսուրդային տեքստ. «Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերեւույթ վկայում են այն մասին, որ պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահելով իրենց լիազորությունները, մինչեւ 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու եւ այդ պաշտոնում մինչեւ 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու, այդ գործընթացը բնականոն ընթացակարգով իրականացնելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, առերեւույթ կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականը, ներկայացրել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը...»: Ուղեղդ կախե՞ց, հարգելի ընթերցող` բնական է, քանզի սա զարմանալիորեն ոչնչով չի տարբերվում 1930-ականների հայտնի «տրոյկաների» մեղադրանքներից:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ամենայն հայոց ստուկաչ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ էլ ապշեցուցիչ գրառում է կատարել. «Ո՞վ է գլխավորելու Ոչ-ի շտաբը: Ո՞վ է հաջորդ ինքնասպան սպան»: Ի՞նչ է դա, անսահման ցինիզմ, թե՞ նաեւ ակամա խոստովանություն, որ նախկինում եղած երկու «ինքնասպանությունները» հենց վարչախմբի ձեռամբ են ապահովված... Սակայն գաղտնի ամեն ինչ վաղ թե ուշ հայտնի է դառնում: Այսպես, լուրեր էին շրջանառվում, որ Բաբաջանյանի «կուրատորը» կառավարությանն առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հ. Մովսիսյանն է, ով հայտնի է որպես «ֆեյքերի ֆաբրիկայի» ղեկավար: Եվ ահա, «Հրապարակի» լրագրողը պատահմամբ «Մարիոթում» բռնացրեց մի անկյունում երկար զրուցող Մովսիսյանին ու Բաբաջանյանին, ու նաեւ տեսագրեց նրանց: Դե ինչ, բռնվեցի՞ք, աղավնյակներս:

ԶԱՐՄԱՆՔ

Եվ վերջապես, բոլորի համար գաղտնիք մնաց, թե այդ ինչպես ՆԻԿՈԼԸ մոգոնեց «ժողովրդի լավատեսությունը ծծող» արտահայտությունը, որը միանգամից վերածվեց նոր հայհոյանքի: Ժամանակին Արշակ Սադոյանն էր ԱԺ-ում խոսում «ժողովրդի արյունը ծծելու» մասին, հետո այդ նույնը հնչեցրեց Նաիրի Հունանյանը: Դե հիմա էլ Նիկոլը, երեւի թե հասկանալով, որ իշխանություն չունեցող նախկիններին հնարավոր չէ վերագրել «ժողովրդի արյունը ծծելը», քանզի դրան նույնիսկ վերջին ապուշը չի հավատա, պահի տակ երկնեց դա:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА