o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

11.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Եվ այսպես, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր: Նա կարող էր ինքն իրեն խայտառակ չանել, չստորագրել, այդ դեպքում պարզապես հանրաքվե կնշանակվեր 65-րդ օրը, այսինքն` մի քանի օր ավելի ուշ: Հարց է ծագում` ինչո՞ւ այդպիսի շտապողականություն:

ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

 

ՈՎ Է ԸՆԿԵԼ ՖՅՈՒՐԵՐԻԿԻ ՀԵՏԵՎԻՑ

Շտապողականության վերաբերյալ հարցը վերաբերում է նաեւ Նիկոլին` ինչո՞ւ սահմանադրական եւ ընթացակարգային բոլոր նորմերը ոտատակ տալով` շտապեց ակնհայտ, ցուցադրական հակասահմանադրական տարբերակով Հրայր Թովմասյանին եւ ՍԴ «հին» դատավորներին պաշտոնանկ անելու հանրաքվե նախաձեռնել, երբ ընթացակարգը ֆորմալ առումով պահելը դա կհետաձգեր ընդամենը 2-3 շաբաթ: Գումարած դրան, ինչո՞ւ այդպիսի քամահրական տարբերակով անտեսվեցին, ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ ԵԽԽՎ սաստող նախազգուշացումները: Ի դեպ, նախագծի հիմնական զեկուցող, թերուս Վահագն Հովակիմյանը շատ կոպիտ արտահայտվեց Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ, ինչն ինքնագլուխ անել չէր կարող: Ինչպես նշում է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը. «Վահագն Հովակիմյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին փաստացի մեղադրել է ՀՀ նախորդ իշխանությունների կողմից կոռումպացված լինելու մեջ` այն հիմքով, որ տարիներ առաջ նա պարգեւատրվել է ՀՀ շքանշանով` ՀՀ Եվրաինտեգրմանը աջակցելու համար: Շատ արտահայտիչ օրինակ է: Դե՞մ ես իմքայլականնների դարակազմիկ գաղափարներին: Համարձակություն ունես հրապարակա՞վ չհամաձայնել: Ուրեմն հաստատ կոռումպացված ես: Այլ կերպ հնարավոր չէ - ով ուզում ես եղիր: Իմքայլականների ու նրանց աջակիցների շրջանում լայն տարածում ունեցող այս պրիմիտիվ մտայնությունը «մեդալի» միայն մի երեսն է: Մյուս երեսը զրոյին ձգտող պրոֆեսիոնալիզմն է, է՛լ ավելի ցածր պետական մտածողությունը, բայց անվերջության ձգտող ինքնագնահատականը»:

ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

Բայց հարցը մնում է` ինչո՞ւ այդպիսի կոպիտ այլանդակությունները հանդուրժում են ինչպես գերտերությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից: Տրամաբանական է ենթադրել, որ լռելյայն համաձայնություն կա` թույլ տալ քայլասերվածներին այդքան «հաբռգել»: Այսինքն` խոշոր խաղացողներին ձեռնտու է, որ Նիկոլը ցանկացած միջոցով զավթի ՍԴ-ն, որպեսզի այդ ՍԴ-ն հանգիստ կարողանա սահմանադրական ճանաչել մեր ազգային-պետական շահից, մեղմ ասած, չբխող միջազգային բնույթի փաստաթղթեր` սկսած Արցախի վերաբերյալ այլանդակությունից, որն արդեն իսկ, Դավիթ Շահնազարյանի եւ Վիտալի Բալասանյանի վկայությամբ, միջազգային ոստիկանական ուժերի հսկողության ներքո Արցախ թուրքեր բերելն է` հայերի հետ համատեղ բնակվելու, վերջացրած Ստամբուլյան կոնվենցիայով: Հենց այդտեղ է թաղված շան գլուխը` մարտի 31-ին Արցախում ընտրություններ են, որոնցում Նիկոլը հույս ունի անցկացնել կա՛մ Արայիկ Հարությունյանին, կա՛մ Մասիս Մայիլյանին (գոնե դրան հետեւող 2-րդ փուլում), ու շատ ուշացնել հանրաքվեն չի կարելի, որպեսզի ՍԴ ներկայիս կազմը այդ` խնամքով նախապատրաստված եւ առայժմ գաղտնի պահվող «կարգավորման» տարբերակները չուղարկի աղբարկղ: Դրա առնչությամբ լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանը ռազմիկի իր բնազդով արձանագրում է. «Իմ խորին համոզմամբ` անկախ այն բանից, հանրաքվե կկայանա, թե` ոչ, անկախ նրանից, թե կայանալու դեպքում էլ ինչ արդյունքներ կլինեն` սա այն դեպքն է, որ ժողովրդի ուսերին է մնալու ողջ պատասխանատվությունը: Սա այն դեպքն է, որ նման բովանդակությամբ փաստաթղթով հանրաքվե անցակացնելու դեպքում միջազգային հանրությունը մեր երկիրը դիտարկելու է հակաժողովրդավարական: Սա այն դեպքն է, որ իշխանությունը բացահայտ ի ցույց է դնում գրպանային ՍԴ ունենալու ձգտումը, որը նկրտում է դեպի բռնապետական ռեժիմ: Եվ վերջապես` սա այն դեպքն է, որ մեր երկրի ինքնիշխանությունը հետընթաց է ապրելու եւ գնալու է դեպի գաղութականացում: Հիմա մտածեք, նորից եմ կրկնում` անկախ հանրաքվեի արդյունքներից, ում է ձեռնտու այս խաղի մեջ սոցիալական ահռելի բեռի տակ խեղդվող ժողովրդին ներքաշելը եւ ում շահից է բխում Հայաստանը X գերտերության գաղութ դարձնելը»:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

 

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽԱՂԸ

Վերադառնանք ՀՀ նախագահի պահվածքին` հանգիստ սրտով ՍԴ է ուղարկում Նիկոլի սրտի այնպիսի օրենքները, ինչպիսին է բանկային գաղտնիքի մասին օրենքը եւ գույքի արտադատարանական բռնագանձման մասին օրենքը, սակայն ինքն իրեն դնում է հանրաքվեի հրամանագիր ստորագրելու խայտառակության տակ, թեեւ կարող էր առնվազն դրա տակ չմտնել, կամ հարկ եղած դեպքում` անգամ որպես հակասահմանադրական ուղարկել ՍԴ: Համ էլ հիշենք` սկզբում ԱԺ բերվեց նախագիծ, որով ե՛ւ ՍԴ-ի, ե՛ւ ՀՀ նախագահի լիազորությունները սահմանադրական փոփոխությունների ու միջազգային պայմանագրերի վավերացման հարցում «ֆուկ» էին արվում, սակայն հետո հանկարծ որոշվեց «շուռ տալ» այն նախագծին, որը եւ ժամեր անց ընդունվեց: Արդյո՞ք դա հենց Արմեն Սարգսյանի պահանջը չէր: «Նախագահ Արմեն Սարգսյանը` ՀՀ Սահմանադրության երաշխավորը, հերթական անգամ ստորագրեց այն թղթի տակ, որը միայն Նիկոլ Փաշինյանն է տեսել: Մինչ այդ թուղթը տեսնելը, Փաշինյանը պնդում էր, որ «царь не настоящий», բայց հետո, ինչպես մի շարք այլ հարցերում, նա կտրուկ փոխեց կարծիքը, եւ Արմեն Սարգսյանը դարձավ «настоящий»: Բայց կա մի նրբություն` պարբերաբար հարկավոր է հիշեցնել, որ «настоящий» է: Եվ այսպես, ապրիլի 5-ին կկայանա համազգային հանրաքվե` նեղ անձնական ճաշակի եւ տեսակի հարցով»,- այս մասին գրում է ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանը եւ, որպես հետգրություն, հավելում է. «Տեսնես, ինչո՞ւ Վազգեն Սարգսյանին հիշեցի...»:

ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Իհարկե, շատերն են վերհիշում 1997-ի խոսակցությունները Վազգեն Սարգսյանի հասցրած ապտակի մասին, բայց եթե մի կողմ դնենք Արմեն Սարգսյանի հիմիկվա պահվածքի բարոյական կողմը, սակայն միանգամայն ենթադրելի է, որ այժմ բիիտանական շահերի ներկայացուցիչ համարվող Արմեն Սարգսյանը փորձում է առանձին խաղ խաղալ: Ի վերջո, տեղյակ մարդկանց միջավայրում պտտվում է խոսակցություն, որ Վլադիմիր Պուտինը մյուս գերտերությունների ղեկավարների հետ հանդիպելու է հունիսի 6-ին, որ կնքեն «նոր Պոտսդամ», այսինքն` նոր երկարատեւ պայմանավորվածություն աշխարհակարգի եւ ազդեցության ոլորտների վերաբաժանման մասին: Եվ այդ խաղում բոլորը ձգտում են ինչ-ինչ փաստացի իրողություններ ստեղծել, եւ այդ դեպքում ինչո՞ւ պետք է բացառություն լինի բրիտանական թագավորական ընտանիքի հետ սերտ կապակցված Արմեն Սարգսյանը: Քանզի պարզ է, որ հանրաքվեն, մեծ հավանականությամբ, Նիկոլի համար թակարդ է դառնալու: Իհարկե, մեծ ճնշումներով, բռնություններով եւ ընտրակեղծիքներով հնարավոր է ստեղծել Նիկոլին անհրաժեշտ 650 հազար «այո» քվեները, սակայն դա էլ ոչ մի երաշխիք չի տալիս, որ ապրիլի 6-ից բավականին թափով չի ծավալվի իշխանափոխությանն ուղղված շարժումը:

ԱՍՔ «ՆԻԿՈԼԻ ՍՐՏԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ» ԵՎ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԱՍԻՆ

 

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իրավացիորեն նշում է. «Ես, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ այդ էժան, ճղճիմ մտայնության մասին ես ու ինձ համախոհ մարդիկ ապրիլի 5-ին կարող ենք համապատասխան ուղերձ թողնել դե ֆակտո հանրաքվեի քվեաթերթիկի վրա: Եթե իհարկե որոշեմ քվեարկել»: Քայլասերվածների եւ ֆյուրերիկի արածի վերաբերյալ ամբողջ ընդդիմությունը եւ Նիկոլին չընդունող ցանկացած քաղաքացի նույնպես պետք է նույն որոշումը կայացնի` չմասնակցի՞ ապօրինի քվեարկությանը, թե՞ մասնակցի եւ քվեարկի «ոչ»: Օբյեկտիվորեն պարզ է, որ քայլասերվածների բացարձակ ապօրինությունը, պետական հանցագործությունը ինքն իրենով խթան է, որպեսզի ամբողջ ընդդիմադիր դաշտը մոբիլիզացվի եւ համախմբվի: Ու «կոնսենսուս մինուս բռնապետություն» բանաձեւի շրջանակներում ընդդիմությունը կորոշի` բոյկոտել հանրաքվեն, միաժամանակ քարոզարշավն ուղեկցելով ցույցերով եւ այլ բողոքի միջոցներո՞վ, թե՞ միասնաբար մարդկանց ուղղորդելով «դեմ» քվեարկելու: Երկուսն էլ աշխատող տարբերակ են, եւ, խոշոր հաշվով, ընդդիմությունը նաեւ կարող է պայմանավորվել դերաբաժանման մասին: Բայց այստեղ նաեւ այսպիսի ինտրիգային հարց կա` իսկ հանրաքվեի ի՞նչ արդյունք է իրականում ուզում ստանալ Նիկոլը: Եթե ուզում է ստանալ «այո», ապա առավել քան տրամաբանական է, որ դրանից հետո ցրի ԱԺ-ն եւ տանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթաց, այլ այդ ընթացքում փորձելով «քցել» սորոսականներին, թեեւ ավելի փոքր խորհրդարանական մեծամասնություն ունենալու գնով: Սակայն միանգամայն հնարավոր է, որ Նիկոլն ուզում է ստանալ հենց բացասական արդյունք, ինչը նրա առջեւ կբացի հեռանալու ճանապարհ, այն էլ` անհաղթահարելի ՍԴ-ի եւ «սրիկա» Հրայր Թովմասյանի ալիբիով ու միանգամից ազատվել բոլոր գերտերությունների եւ անդրազգային կազմակերպությունների իր կողմից տրված իրարամերժ եւ Նիկոլին մահապարտ դարձնող խոստումները: Այդ թվում եւ` Արցախի հարցում: Ի դեպ, այս ամբողջ գործընթացը կամա, թե ակամա Հրայր Թովմասյանին է օժտում վիթխարի վարկանիշով եւ չպետք է բացառել, որ դրանով ՍԴ ներկայիս նախագահը կարող է եւ ապագա վարչապետության հավակնել, կամ առնվազն քաղաքական դաշտում շատ մեծ դեր խաղալուն: Բայց այսպիսի  գործընթացում, որի ամենաթեժ կետերը ժամանակային առումով իրար շատ մոտ են, հնարավոր են բազմաթիվ սցենարիստների առկայության պայմաններում տասնյակներով տարատեսակ սցենարներ` իրենց ելքերի տարբեր կանխատեսելիությունով: Բայց, իհարկե, ամբողջ հանրության նյարդերը լարված են լինելու մինչեւ գարնան վերջը: Անորոշությունը շատ վատ է ոչ միայն տնտեսության, այլեւ` սովորական մարդկային համակեցության համար: Առավել եւս, որ հանրաքվեի քարոզարշավը ատելության գրադուսը հասցնելու է շատ բարձր մակարդակի: Ինչպես «մարգարեացել» էր ավտոբուսի սկանդալային վարորդը` «լինելու է բոլոլա եւ մեծ բազար»:

ՆՈՒՅՆԻՍԿ ԺՊՏԵՐԵՍԻԿ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ ԷԼ ՍԿՍԵՑ ԲԱՐԿԱՆԱԼ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА