o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահե Գրիգորյանը չի հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին

10.02.2020 14:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահե Գրիգորյանը չի հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին

Վահե Գրիգորյանը չի հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին: Այս մասին նա նշել է «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ընթացքում.

«Ես իմ՝ Ազգային ժողովում ունեցած ծրագրի ներկայացման ընթացքում ասել եմ, որ իմ նպատակն է հասնել նրան, որ Սահմանադրական դատարանում ամենաբարձր պաշտոնը լինի դատավորի պաշտոնը։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը շատ պարտավորեցնող և շատ պատվաբեր պաշտոն է մեր երկրում ցանկացած իրավաբանի համար:

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով։ Նախ՝ որովհետև ես կուզենայի շատ մեծ կշիռ տալ դատավորի պաշտոնին՝ ինքս հրաժարվելով երբևէ առաջադրվել և ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Բայց ես, իրականում, բավարարված եմ իմ ունեցած տիտղոսով: Ես քաղաքացիների կողմից բացարձակ լեգիտիմությամբ ընտրված պառլամենտի կողմից ընտրված առաջին դատավորն եմ և դրանից ավելի բարձր տիտղոս, ես՝ չեմ պատկերացնում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА