o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որն էր լուծման ճանապարհը. hանրաքվեն արդեն նշանակված է

10.02.2020 00:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Որն էր լուծման ճանապարհը. hանրաքվեն արդեն նշանակված է

«Հանրաքվեի նշանակմանը նախորդող գործընթացը խնդրահարույց է, մասնավորապես՝ Սահմանադրության փոփոխությունները մինչեւ ընդունումը պետք է ներկայացվեին Սահմանադրականին դատարանին՝ դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար (Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետ, 169-րդ հոդվածի 2-րդ մաս, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մաս, 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 5-6-րդ մասեր): Անկախ առաջին եւ երկրորդ ընթերցումների հետ կապված՝ Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի մեկնաբանություններից, Սահմանադրությունն ուղղակիորեն պահանջում է մինչեւ Սահմանադրության փոփոխության նախագծի ընդունումը ստանալ ՍԴ-ի որոշումը:

Նիկոլի տարօրինակ կոչը. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ի՞նչ կարող էր անել գործող իշխանությունը, երբ իր ճանապարհին մշտապես հանդիպում է Սահմանադրական դատարանին:

Այստեղ առնվազն 2 ճանապարհ կա: Ոչ իրավաչափ եւ խնդրահարույց լուծումներով շրջանցել ՍԴ-ն, կամ շրջանցել իրավաչափ (կամ նվազ խնդրահարույց) ճանապարհով:

Երբ իշխանությունն ընտրում է առաջին տարբերակը, իսկ իրավաբանական հանրույթն ահազանգում է, ապա դա փորձում է ներկայացվել, որպես հակահեղափոխական եւ նախկին իշխանություններին հովանավորելու վարքագիծ: Մինչդեռ վստահ եմ, որ իրավաբանական հանրույթի մեծամասնությունն ավելի լավ երկիր ունենալու նպատակով է առաջնորդվում:

Ո՞րն էր երկրորդ ճանապարհը, եւ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խորհրդատուները ցույց չեն տվել այդ ճանապարհը կամ մեկ ուրիշ ավելի լավ ճանապարհ:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի, 169-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 202-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից կարելի է եզրակացություն անել, որ Սահմանադրություն (ոչ թե փոփոխություններ) ընդունելու դեպքում, Սահմանադրության նախագիծը Սահմանադրական դատարանին ներկայացնելու պարտականություն սահմանված չէ: Այսինքն, Ազգային ժողովը կարող էր Սահմանադրության նախագիծը ներկայացներ հանրաքվեի, առանց ՍԴ-ին դիմելու:

Շուտով կլրանա իշխանափոխության 2-րդ տարին: Ինչու՞ ի սկզբանե այս ճանապարհը չի ընտրվել, քանի որ հանրաքվեի միջոցով ժողովուրդը կսահմաներ իր նոր կանոնները եւ այսօր չէինք ունենա այս անորոշ եւ վիճահարույց իրավիճակը:

Ու՞մ է ձեռնտու սխալ հիմքեր դնել հանրաքվեի նշանակման գործընթացի տակ, որն ապագայում կարող է վիճարկվել հաջորդ իշխանության կողմից, դրանից բխող իրավական հետեւանքներով», - այս մասին գրում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА