o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՒՅՆԻՍԿ ԺՊՏԵՐԵՍԻԿ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ ԷԼ ՍԿՍԵՑ ԲԱՐԿԱՆԱԼ

07.02.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆՈՒՅՆԻՍԿ ԺՊՏԵՐԵՍԻԿ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ ԷԼ ՍԿՍԵՑ ԲԱՐԿԱՆԱԼ

Անշուշտ, թիվ մեկ ներքաղաքական հարցն է Նիկոլի փորձը` Սահմանադրության ապօրինի փոփոխությունով ձերբազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից եւ «հին» դատավորներից: Ճիշտ է, ի վերջո ընտրվեց այդ փոփոխությունը հանրաքվեի դնելու տարբերակը, եւ մի կողմ դրվեց բացարձակ պետական դավաճանություն հանդիսացող 37 քայլասերված պատգամավորների օրենսդրական փաթեթը, որով «ֆուկ» էր արվում ե՛ւ ՍԴ-ն, ե՛ւ ՀՀ նախագահը, բայց, այնուամենայնիվ, անհագ ձգտումը տիրանալ ՍԴ-ին, ակնհայտ է:

ՆԻԿՈԼԻՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՎԵՐԵԼԱԿԸ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ, ԷԼ ՈՒՐ ՄՆԱՑ` ԵՐԿԻՐԸ

 

ԻՆՉՈՒ ՀԵՏ ՔԱՇՎԵՑԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՑ

Ուշագրավ է հետեւյալը` սկզբնական, բացարձակապես հանցագործ տարբերակը ստորագրող 37-ի մեջ չկային ո՛չ Նիկոլի ազգականները, ո՛չ էլ ԱԺ ղեկավարությունը: Ըստ էության, այդ 37-ը ընտրված էին որպես «մատաղացու», կամ ինչպես Ֆեյսբուքում կատակում են «սբխեչի ուլ», որպեսզի տեսնեն, թե ինչպիսին են տրամադրությունները ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում, որ եթե պարզվի չանցնելը, ապա ամբողջ մեղքը թողնեն այդ 37-ի վրա: Ինչեւէ, փաստ է, որ այդ 37-ի արարքը արդեն բացարձակ հանցափորձ է: Բայց այն, ինչ արեցին, նույնպես հակասահմանադրական է: Քանզի սահմանադրության որեւէ փոփոխություն նախ պետք է անցնի առաջին ընթերցմամբ, ուղարկվի ՍԴ եւ միայն երկրորդ ընթերցման ժամանակ կարող է ներկայացվել հանրաքվեի: Իսկ քայլասերվածները առաջին ընթերցմամբ զուտ ֆորմալ ձեւով դա չընդունեցին, բայց միանգամից քվեարկվեց հանրաքվեի ներկայացնելու հարցը, եւ ինչպես տեղեկացրեց Լիլիթ Մակունցը` ՍԴ չեն ուղարկելու, այլ ուղարկելու են ՀՀ նախագահին` ստորագրելու: Բայց էլի հարցական է` արդյո՞ք Արմեն Սարգսյանը դա կստորագրի, թե կուղարկի ՍԴ: Ակնհայտ է նաեւ, որ ԱԺ ընդդիմությունը բոլոր դեպքերում դժվար թե բաց թողնի իր ստորագրություններով ՍԴ դիմելու առիթը, այնպես որ, կոշտ բախումներ քաղաքական դաշտում անպայման կլինենԻ դեպ, մինչ այդ Արմեն Սարգսյանը երկու օրենքներ, այդ թվում եւ բանկային գաղտնիքի մասին օրենքը (որը արտակարգ կարեւոր է Նիկոլի համար) արդեն ուղարկել է ՍԴ: Նման է, որ ժպտերեսիկ նախագահի դուրը չի եկել, ինչպես անձամբ «ֆուկ լինելու», այնպես էլ սահմանադրականի կարգի տապալման հանցակազմի տակ մտնելու հեռանկարը, ու  այդ օրենքները չստորագրելով` նա ցույց տվեց, որ սկսել է բարկանալ: Իսկ հիմա թեեւ Լիլիթ Մակունցը վստահություն է հայտնում, որ իր տպավորությամբ նախագահը կստորագրի, սակայն ԱԺ-ում տեղի ունեցածը էլի Սահմանադրության կոպիտ խախտում է: Հարկ է նշել, որ նախօրեին ԱԺ այցելած դեսպանները միգուցե ազդել են քայլասերվածների ծրագրերի վրա, բայց նաեւ կա այլ հանգամանք` ԵԽԽՎ համազեկուցողները շտապ արձագանքել են, եւ մատնանշել, որ մինչ հանրաքվեի դնելը, նախագիծն անպայման պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Իսկ ինքը` նախագիծը, իրենից ներկայացնում է անցումային դրույթների փոփոխություն, որով պիտի սահմանվի Հրայր Թովմասյանի եւ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցումըԻնքը` Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում փողոցային ելույթ ունեցավ` սպառնալով պետության թշնամի համարել բոլոր նրանց, ովքեր իրավական հիմնավորումների միջոցով կփորձեն խոչընդոտել հանրաքվեի կայացմանը: Նրա բառապաշարը հարստացավ «շնական»` մակդիրներով, որ Հրայր Թովմասյանը «պահապան շուն» է, որ ՀՀԿ-ականները «ծծում են ժողովրդի լավատեսությունը», եւ որ շուտով բոլորը կլսեն «շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը»: Սակայն ֆյուրերիկի ելույթը արժանացան ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի բավականին կոշտ արձագանքին, ուր վերջինս զգուշացրեց մատ թափ տալու անթույլատրելիության մասին, ինչպես նաեւ մտահոգություն հայտնեց Նիկոլի ակնհայտ սպառնալից ելույթի կապակցությամբ:

ԲՈԼՈՐ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՆՈՒՅՆ ՓՈՑԽՆ ԵՆ ՏՐՈՐՈՒՄ

 

ՀՀԿ-Ն ԿՈՇՏԱՑՆՈՒՄ Է ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Ինքը` Հրայր Թովմասյանը, ՍԴ հիմնադրման 24-րդ տարեդարձի միջոցառմանը նույնիսկ ԱԺ-ի անունը չի տվել, այլ սոսկ ակնարկել է. «Մեզանից մի քանի հարյուր մետր այն կողմ տեղի է ունենում մի պրոցես, որի գնահատականը պատմությունը կտա, ես ընդհանրապես չեմ ուզում այդ ամբողջին անդրադառնալ»: Այնուհետ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԺ նիստն իրեն բացարձակ չի հետաքրքրում, ինչպես նաեւ մտահոգված չէ լիազորությունները կորցնելու հեռանկարով: Իսկ ՀՀԿ-ն իր ԳՄ հայտարարությամբ արձանագրել է այդ գործընթացի բացարձակ հակասահմանադրականությունը. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը: Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը եւ ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը` փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները: Հարկ ենք համարում ընդգծել, որ սկզբունքորեն ցանկացած իրավական ակտում անցումային դրույթն ունի որոշակի առաքելություն, ուժի մեջ մտնելուց հետո այն կատարում է իր առաքելությունը եւ այլեւս փոփոխության ենթարկվել չի կարող: Սա հակատրամաբանական, հակաիրավական եւ հակասահմանադրական փոփոխություն է, որով փորձ են անում դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են 2015 թվականից առաջ գոյություն ունեցած Սահմանադրությամբ»:

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ BiZiMDiR!»

ՀՀԿ-ն նաեւ «Պատրաստակամ է անհապաղ, ինտենսիվ եւ լայն քննարկումների պետության առջեւ ծառացած այս վտանգի հետեւանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական եւ քաղաքական կառույցների հետ», ու միաժամանակ. «Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին եւ միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին»: Ըստ ամենայնի, Սահմանադրության հարցում էլ կձեւավորվի «կոնսենսուս մինուս մեկ»:

ՆԻԿՈԼԻ «ՎԱՐՏԻՔԱՅԻՆ» ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉՈՒ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ ՀԵՆՑ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄՏԱՎ ԽԱՂԻ ՄԵՋ

Տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպումով ԱԱԾ նախկին տնօրենը ազդարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին: Նա ուղղակիորեն մատնանշեց, որ իր հրաժարականը (որը առաջինը չէր), կապված էր հենց Հրայր Թովմասյանի դեմ ծավալված գործընթացի հետ: Կուսակցությունը, որը նա առաջիկայում գրանցելու է, լինելու է, այսպես ասած, աջ կենտրոնամետ, բայց միաժամանակ նա հայտարարում է. «Ես կարծում եմ` դա կեղծ օրակարգ է, որը բերվել է դաշտ, քաղաքական օրակարգ, որ գործող իշխանությունների այլընտրանքը նախկիններն են: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, անցյալին վերադարձ երբեք չի լինելու: Ես այն մարդն եմ, որը պայքարելու է, որ հանկարծ վերադարձ չլինի անցյալին, բայց ես նաեւ այն մարդն եմ, որը դեմ է հասարակության բաժանումներին եւ այդ կեղծ օրակարգին, որ կան սեւեր, եւ կան սպիտակներ»:

ԱՍՔ «ՆԻԿՈԼԻ ՍՐՏԻ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ» ԵՎ ՑՈՒԳՑՎԱՆԳԻ ՄԱՍԻՆ

Կան հիմնավոր ենթադրություններ, որ հենց այդ կուսակցությունում են անխուսափելի առնետավազքից հետո ապաստանելու ՔՊ-ականները, որ, այսինքն` այդ կուսակցությունը նաեւ «Նիկոլի որբերին» տեղավորելու եւ «տիրություն անելու» նպատակ ունի: Ի վերջո, եղած ընդդիմադիրներից ոչ ոք երկուտողանոց կենսագրություն ունեցող քայլասերվածներին չի ցանկանա տեղ տալ: Լավ տեղեկատվական աջաակցության դեպքում միգուցե հերթական ընտրություններին այդ կուսակցությունը հավակնի մտնել խորհրդարան: Բայց միաժամանակ գործնականում տեղի է ունենալու, այսպես ասած, «հակասորոս» գործողությունը. «Մոտ մեկուկես ամիս առաջ գրանցել եմ «Հայրենիք» զարգացման հիմնադրամը: Հիմնական նպատակն այն է, որ ես շատ կարեւորում եմ քաղհասարակության դերը մեր երկրում, եւ այն պետությունները, որոնք որդեգրել են ժողովրդավարությունը, պետք է ունենան շատ զարգացած եւ ուժեղ քաղհասարակություն: Ինչ-ինչ պատճառներով` նախկինում պետությունը մեծ ուշադրություն չի դարձրել քաղհասարակության զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ դաշտը գրավել են հասարակական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են դրսից»: Բայց միաժամանակ նա նաեւ արեց հայտարարություն, որը հաստատ Նիկոլի ներաշխարհը իրար է խառնելու. «Ինչ վերաբերում է Քոչարյանին. ես գիտեմ, որ այս հայտարարությունից հետո լինելու են տարբեր մեկնաբանություններ, բայց ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն ընտրված է սխալ, նա երբեւիցե որեւէ իր քայլով ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից: Ես կարծում եմ` ճիշտ կլիներ, որ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր»:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Ինչեւէ, պատահական չէ, որ Վանեցյանը խաղի մեջ է մտնում հենց ներքաղաքական լարվածության 9-րդ ալիքի հետ միասին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА