o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զուգարանի թղթի արտադրության հաստոցի պատճառով 3 հայ իրենց 2 ծանոթին Մոլդովայում պատանդ են պահել և $360 հազար փրկագին պահանջել

09.02.2020 19:30 ԻՐԱՎՈՒՆՔ
Զուգարանի թղթի արտադրության հաստոցի պատճառով 3 հայ իրենց 2 ծանոթին Մոլդովայում պատանդ են պահել և $360 հազար փրկագին պահանջել

2004 թվականի դեկտեմբերի սկզբին Երևանի բնակիչ Գագիկ Կ.-ն շահավետ առաջարկ ստացավ Կիևից: Նրա ընկեր Էդիկը զանգեց ու առաջարկեց մի քանի օրով Կիև մեկնել՝ տեղի բիզնեսմենների հետ գործնական կապեր հաստատելու:

Քավորը Հրազդանի կիրճում դանակահարել է սանիկին՝ պարտքը չմարելու պատճառով
Գագիկն ուրախացավ, անմիջապես տոմս գնեց ու դեկտեմբերի 7-ին մեկնեց Ուկրաինա: Նրա տնեցիները սպասում էին Գագիկի զանգին՝ հավաստիանալու համար, որ բարեհաջող տեղ է հասել, սակայն Գագիկը օրեր շարունակ չզանգեց, ինչը տագնապ առաջացրեց նրա ընտանիքում:

Շուտով ոմն գյումրեցի Արթուրից Գագիկի հարազատները տեղեկացան, որ Գագիկին «հրավիրողները» նրան զրկել են ազատությունից, բռնի պահում են Մոլդովայի Տիրասպոլ քաղաքում և փրկագին են պահանջում:

Դեկտեմբերի 18-ին Գագիկի կինը դիմեց ոստիկանություն:

Շուտով պարզվեց, որ գյումրեցի Արթուրը նախկինում դատված Արթուր Վ.-ն է:

Առեղծվածային պատմությունը շուտով բացահայտվեց:

2001 թվականին Տիրասպոլում բնակվող Արթուր Վ.-ն երկու ընկերների՝ Հ. եղբայրների հետ ժամանել էր Երևան: Նա Գագիկ Կ.-ից  15 հազար դոլարով գնել էր զուգարանի թղթի արտադրության հաստոց և տեղափոխել էր Տիրասպոլ: Եռյակի հետ Տիրասպոլ էր մեկնել նաև Գագիկի ընկեր Էդիկը, որպեսզի օգներ  արտադրությունը կազմակերպելու հարցում:

Բայց Տիրասպոլում տարաձայնություններ էին առաջացել հաստոցը ձեռքբերողների ու Էդիկի, Գագիկի միջև: Էդիկը վերադարձել էր Երևան:

Զուգարանի թուղթ արտադրող հաստոցը և կազմակերպված արտադրությունը սպասված արդյունքը չէին տվել, հաստոցը ձեռքբերողները սկսել էին մտածել իրենց «քցողներից» վրեժխնդիր լինելու մասին:

2004 թվականի գարնանը Հ. եղբայրները զանգել էին Էդիկին ու շահավետ գործ առաջարկել: Էդիկը հավատացել ու մայիսի 9-ին մեկնել էր Կիև՝ այդ տղաների հետ հանդիպելու: Հ. եղբայրներն անմիջապես առևանգել էին  Էդիկին, տեղափոխել Մոլդովայի գյուղերից մեկը ու պահել էին գյուղական մի տանը: Էդիկի հարազատներին լուր էին ուղարկել՝ նրան կազատեն 20 հազար դոլար փրկագին վճարելուց հետո:

Էդիկի հարազատների համար դա մեծ գումար էր: Փրկագնի վճարումը ձգձգվում էր:

Այդ ժամանակ Արթուր Վ.-ն Մոլդովայից ժամանել էր Երևան ու սկսել էր նեղել Էդիկի տնեցիներին: Հունիսի 18-ին նա Էդիկի բնակարանի դռանը նռնակ էր կախել՝ սպառնալով պահանջված գումարը չվճարելու դեպքում տունը պայթեցնել:

Էդիկի որդին վաճառել էր բնակարանը և Արթուր Վ.-ի միջոցով Հ. եղբայրներին էր ուղարկել 10 հազար դոլար: Դա պահանջված գումարի կեսն էր, և Էդիկին ազատ չէին արձակել: Ավելին՝ Էդիկին օգտագործել էին՝ Գագիկին նույնպես ծուղակի մեջ գցելու, նրանից նույնպես իրենց վրեժը լուծելու համար:

Առևանգիչների պարտադրանքով էր Էդիկը զանգել Գագիկին ու կանչել Կիև՝ իբր տեղացի գործարարների հետ ծանոթացնելու և շահավետ բիզնես սկսելու:

Գագիկը մեկնել էր Կիև, նրան դիմավորել էին Հ. եղբայրները, քնաբեր էին ներարկել և առևանգել: Տեղափոխել էին Մոլդովա ու զրկել ազատությունից:

Էդիկին ու Գագիկին ազատելու համար արդեն պահանջում էին 50 հազար դոլար:

Գագիկի կնոջ կողմից երևանյան իրավապահներին հաղորդում ներկայացնելուց հետո ծավալված աշխատանքի շնորհիվ Հայաստանում հայտնաբերվեց ու արգելանքի տակ  առնվեց Արթուր Վ.-ն:

Պարզվեց, որ պատանդները պահվում են Սլոբոդեա գյուղում:

Արթուրի կալանավորումից հետո Հ. եղբայրները խստացրին իրենց պահանջը և պատանդներին ազատելու համար 50 հազար դոլարի փոխարեն սկսեցին պահանջել… 360 հազար դոլար:

Բայց Մոլդովա մեկնած իրավապահների խումբը տեղացի իրավապահների հետ համագործակցելով արագ պարզեց, թե հիշյալ գյուղի որ տանն են պահվում պատանդները: Այդ տանը իրավապահները համապատասխան միջոցառման արդյունքում հայտնաբերեցին շղթայակապ Գագիկին ու Էդիկին, ինչպես նաև Հ. եղբայրներին:

2005 թվականի հունվարի 6-ին Գագիկին ու Էդիկին վերադարձրին Հայաստան: Որոշ ժամանակ անց տեղափոխեցին նաև Հ. եղբայրներին, որոնք Արթուր Վ.-ի հետ միասին կանգնեցին դատարանի առաջ ու տևական ազատազրկման դատապարտվեցին քրեական օրենսգրքի մի ամբողջ փունջ հոդվածներով մեղավոր ճանաչվելով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА