o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի շուկայում, մասնավորապես սպառողի ահազանգը հաշվի առնելով «Անի» կաթնամթերքի նկատմամբ

06.02.2020 11:58 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացնում կաթնամթերքի շուկայում, մասնավորապես սպառողի ահազանգը հաշվի առնելով «Անի» կաթնամթերքի նկատմամբ

 «Իրավունք» թերթը դեռեւս նախորդ տարի անդրադարձել էր սպառողի ահազանգին, որ «Աշտարակ կաթի»15 տոկոսանոց թթվասերները, որոնք իրենց մեջ բուսական յուղ են պարունակում, վաճառվում են որպես թթվասեր: Այն դեպքում, երբ ԵՏՄ օրենքով արգելված է բուսական յուղ պարունակող կաթնամթերքը, որպես թթվասեր ներկայացնել սպառողին: Այսինքն, նման կաթնամթերքների վրա պետք է գրվի ոչ թե թթվասեր, այլ՝ կաթ պարունակող մթերք: Այն պարզ պատճառով, որ եթե սննդամթերքի ինչոր բաղադրիչ փոխարինվում է (այս դեպքում՝ ավելի թանկ կենդանական յուղը բուսականով), դա արդեն այլ մթերք է, իսկ այլ ապրանքի անվան տակ վաճառելը՝ խաբեություն: Ամիսներ առաջ մեր հրապարակման հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցել էր վարչական վարույթ՝ ընդդեմ «Պարգեւ» ՍՊԸ-ի: Ընկերությունն էլ նույն հրապարակումից իրեն վիրավորված համարելով՝ փորձել է դատական ատյաններում հարցը լուծել: Սակայն, ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ՝տարեվերջին ՏՄՊՀն մեզ տրամադրեց ուսումնասիրությունների եզրակացությունը: Արդյունքում՝ հանձնաժողովն ընկերության նկատմամբ անհրաժեշտ է համարել նշանակել տուգանք՝ 2 384 338.93 դրամի չափով:

Ահազանգերի հիման վրա կասեցվել է կաթնամթերքի արտադրությունը, հայտնաբերվել են մի շարք խախտումներ․ ՍԱՏՄ

Իսկ օրերս էլ տեղեկացանք,  որ վերոնշյալ ընկերությունը, որը որոշել էր մեզ դատի տալ` դատարանում հրաժարվել է իր բոլոր պահանջներից եւ դատարանին հայտնել, որ հրաժարվում հայցից: Դատական հարթության վրա վեճն այլեւս սպառված է:

Այժմ սպառողների կողմից «Իրավունք» թերթը ստացել է հերթական ահազանգը, երբ կաթնամթերք արտադրող ընկերությունը` խախտելով ԵՏՄ 12-րդ գլխի 81-րդ կետը` փորձում է մոլորեցնել սպառողին: Այս անգամ մեզ ահազանգած սպառողները, ովքեր փաստացի ներկայացրել «Անի» կանթնամթերքի արտադրության տարանները ֆիքսել են հետեյալը.

Տեսչական մարմինը կասեցել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

«Անի» կաթնամթերքի 3.2 տոկոսանոց տարայի վրա  գրված է Կաթի յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերք արտադրված Մածունի տեխնոլոգիայով:

Այսինքն տարայի վրա առանձնացված տառաչափով գրված էՄածունի տեխնոլոգիայով, ինչը կարող է մոլորություն առաջացնել սպառողի մոտ, իսկ վատ տեսողություն ունեցող սպառողները կարող են առհասարակ կարդալ միայն առանձնացված գրված Մածունի տեխնոլոգիայով եւ այն ընկալել, որպես սովորական մածուն:

«Անի» կաթնամթերքի վերաբերյալ սպառողի ահազանգը ուսումնասիրում է նաեւ ՏՄՊՊՀ-ն

Նույն խախտումը տեսնում ենք նույն կաթնամթերք արտադրող ընկերության 18 տոկոսանոց թթվասերային արտադրանքի վրա, երբ 18 տոկոսանոց թթվասերային արտադրանքի տարայի վրա Թթվասերը առանձնացված տառաչափով է գրված:

Նկատենք, որ «Անի» կաթնամթերքից մեզ պատասխանած մի տղամարդ շատ գոհ նշեց, որ նրանք խատում չեն արել, եւ, որ ինչ ուզում ենք գրենք:

Արդյո՞ք սա խախտում չէ, սպառողի ահազանգի հետքերով գրավոր դիմեցինք ՍԱՏՄ-, որտեղից մեր գրավոր հարցմանը դեռ չեն պատասխանել, քանի որ դեռ հնգօրյա ժամկետը չի լրացել: Բայց, լրատվական բաժնից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին կաթնամթերքի իրացման շուկայում վերահսկողություն է իրականացվում: Իսկ ահազանգը հաշվի առնելով` մասնավորապես առավել ուշադիր են «Անի» կաթնամթերքի նկատմամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА