o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դրսում՝ «իզգոյ», ներսում՝ «կլոունադա»

05.02.2020 20:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Դրսում՝ «իզգոյ», ներսում՝ «կլոունադա»

Անցած տարի Հայաստան աննախադեպ թվով մեքենաներ ներկրելու սկզբում ոմանց ուրախացնող, ապա աստիճանաբար ողբերգության վերածվող պատմությունը իրականում Հայաստանի համար շատ ավելի լուրջ ահազանգ պետք է լինի: Իհարկե, առաջին հերթին տուժում են նրանք, ովքեր հույսները դրած իշխանական ճոխ խոստումների վրա, փորձեցին Հայաստան բերված մեքենաները վերավաճառելու միջոցով վաստակ ունենալ, եւ կանգնեցին կրախի առաջ: Տուժեց նաեւ երկիրը, քանի որ իշխանությունների անճարակության արդյունքում ստացավ գորժնականում արդեն իսկ փլուզված ներքին ավտոշուկա։

Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել, ներսում՝ քաղաքացիներ

Սակայն թվարկվածը միայն տնտեսական վնասներն են, որոնք, դեռ չարիքի փոքրագույնն է: Շատ ավելի լուրջ ազդակներ հղեց փաստը, որ մեր իշխանություններն այդպես էլ չկարողացան ԵՏՄ շրջանակներում խնդրին լուծում տալ: Ալմա-Աթայում կայացած ԵՏՄ վարչապետների վերջին հանդիպման շրջանակներում եւ դրան զուգահեռ մեր բարձրագույն իշխանությունները փորձեցին ղազախներին խնդրել՝ «Ինչ կլինի, մեքենաների համար շուկան մի փակեք»: Ղազախները երեւի մինչեւ վերջ չլսեցին էլ խնդրանքը․ երեւի նաեւ հիշելով այն անիմաստ հրապարակային վեճերը, որը վարչապետ Փաշինյանը «հպարտորեն» վարում էր Նազարբաեւի հետ: Իհարկե, այս իրավիճակում մեր իշխանավորները կարող էին գնալ նաեւ շրջանցիկ ճանապարհով՝ միջնորդություն խնդրել Մոսկվայից: Բայց ինչպե՞ս դիմես Պուտինին, եթե ընդամենը հաշված օրեր առաջ էր Փաշինյանն անձամբ նրա հասցեին մեղադրական ակնարկներ հնչեցնում, թե Հայաստանի գլխին Ապրիլյան պատերազմ է սարքել: Իսկ նորանշանակ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը սելֆիների մակարդակով էր: Վերջապես, կարելի էր նաեւ դիմել ռուսահայ հայտնի գործիչների լոբբիստական օգնությանը, ովքեր ունեն կապեր ոչ միայն ՌԴ վարչապետի, այլ նաեւ՝ նախագահի հետ: Չբացառենք նաեւ, որ այդ փորձերն արվել են: Սակայն հարցը լուծված չէ: Իսկ դա նշանակում է որ  ռուսահայ շրջանակները եւս տեղներից չշարժվեցին։ Հանրագումարում էլ, որ Եվրասիական դաշնակից երկրների շրջանակներում անգամ համեմատաբար փոքր հարցերի լուծման հնարավորություններ մեր իշխանավորները պարզապես չունեն: Այսինքն, անկախ ԵՏՄ-ի եւ հատկապես՝ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցով փաշինյանական բազում չքնաղ ճառերի, իրականում այս ուղղությամբ ունենք լրջագույն խնդիրներ:

Իհարկե, այս նեղ վիճակում հատկապես մեր իշխանությունների` արեւմտամոլների թեւը կարող էր հիշել քեռի Սորոսին, ի վերջո, սորոսակերպ լիբերալներն էին ժամանակին ոսկե սարեր խոստանում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ վերջին ժամանակներս սուպերլիբերալիստական «ապտակների՝ պակաս եւս մեր իշխանությունները չեն զգում: Մի կողմից, ծանր հարված եկավ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներից, մյուս կողմից, նույն ՍԴ-ի թեման էապես սրեց նաեւ Վենետիկի հանձնաժողովը՝ նախագահ Ջանի Բուքիքիոյի հայտնի հայտարարության տեսքով: Այս ամենից զատ, հեռու չէ նաեւ օրը, երբ նախ՝ ՀՀ ՍԴ-ն կստանա Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողովին եւ Եվրադատարանին ուղղված իր հայտնի հարցումների եզրակացությունները, իսկ ՄԻԵԴ-ում կսկսվեն Քոչարյանի դիմումների քննությունները: Ընդ որում, մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը նաեւ ակնարկեց, որ այդ հարցերով ընթացքը եւս, մեղմ ասած, հազիվ թե հայաստանյան գործող իշխանություններին ուրախացնեն:

Կարճ ասած, եվրոպական լիբերալ համակարգի հետ եւս Փաշինյանի հարաբերությունները գնալով միայն ծանրանում են, ինչքան էլ որ հայաստանյան իշխանական վերնախավում ոմանք այդքան երկրպագում են սորոսներին: Եվ դա կարելի է հասկանալ. մինչ իշխանության գալը մշտապես նույն լիբերալիզմի դիրքերից հանդես եկող Փաշինյանը սկսել է այն կարգի ռուսասիրական քայլեր կատարել, որ անգամ ռուսական վեկտորի կողմնակից ընկալվող «ղարաբաղյան կլանի» կողմից չի նկատվել: Ի դեպ, պատահակա՞ն էր, որ ԵԽԽՎ-ն եւ Վենետիկի հանձնաժողովը համբերատար սպասեցին-սպասեցին եւ այդ հարվածները հասցրեցին հենց այն պահին, երբ Մնացականյանը Մամեդյարովի հետ Ժնեւում 11 ժամ ՙեղանակի տեսությունից՚ էր զրուցում, որից հետո ՙչգիտես ինչու՚ մի շարք աղբյուրներ սկսեցին վստահաբար խոսել արցախյան շփման գծում՝ Իրանի սահմանին ոչ հեռու ապագայում ռուսական զորքերի ի հայտ գալու ռեալ հեռանկարի մասին: Առավել եւս, որ ուր որ է՝ տեղի է ունենալու Փաշինյանի մոսկովյան սպասված այցը, որի շրջանակներում էլ սպասվում է, որ կհաստատվի նաեւ հայաստանյան ռազմաբազայի կրկնապատկման հարցը: Ու այս ամենը, երբ Միշուստինի հետ անգամ հարաբերությունները սելֆիի մակարդակից չեն անցնում:

Արդյունքում, նման ծանրացող դինամիկայի մեջ է մնում ոչ միայն արեւմտյան լիբերալ ուղղության, այլ նաեւ՝ պաշտոնական Արեւմուտքի հետ հարաբերությունները: Ընդ որում` ասել, թե հայաստանյան իշխանավորները այս իրավիճակը փոխելու տարբերակներ ունեն՝ «ռուսասիրության դոզան» մի փոքր պակասեցնելու հաշվին, միամտություն կլիներ: Այն պարզ պատճառով, որ թեեւ Փաշինյանի «քաղաքական կնքահայր» ԼՏՊ-ն մինչ օրս քարոզում է, թե գիտեք, «այսօրվա թուրքն այն թուրքը չէ», սական փաստն այն է, որ մի շարք երկրներում բացահայտ ռազմական ագրեսիա սկսած էրդողանը ոչնչով օսմաններից ետ չի մնում։ Իսկ թե դա անվտանգության գերխնդրի հետ կապված ինչ է հուշում Հայաստանին, ու ինչ կլինի, եթե ռուսական «անվտանգության հովանոցը» գոնե մի պահ փակվի, թողնենք, որ Հայաստանից ռուսական բազան հանել պահանջողները մեկնաբանեն։ Սակայն իրական կյանքն այն է, որ Թուրքիային ներկայիս այս աստիճանի ագրեսիվությունը առաջին հերթին հայաստանյան իշխանությունների համար է փակում արտաքին քաղաքականության ողջ մանեւրականությունը:

Այրդյունքում, Մոսկվայի եւ արեւմտյան տիկնիկավարների մեջ «խաղալու» «հպարտ արտաքին քաղաքականությունը» հասցրեց այն տրամաբանական վիճակին, երբ գործնականում բոլորի համար է երկիրը դարձել անվստահելի՝ հայտնվելով բոլորի արդեն մշտական դարձած հարվածների տակ։ Դրան էլ գումարենք ողջ ներքին «կլոունադան», եւ․․․

Ամբողջական տարբերակը՝ «Իրավունքի» այսօրվա տպագիր համարում։ 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА