o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռուսաստանի վրա Թուրքիան ոչ մի լուրջ ճնշում չի կարող գործադրել»․ ՌԴ դիվանագիտական աղբյուր

05.02.2020 19:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Ռուսաստանի վրա Թուրքիան ոչ մի լուրջ ճնշում չի կարող գործադրել»․ ՌԴ դիվանագիտական աղբյուր

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա պաշտոնական այցը մեկնաբանելով, ռուսական դիվանագիտական աղբյուրը «Rusvesna.su»-ին այս տեսակետն է ներկայացրել․

- Թուրքիան այդպես էլ բավական ակտիվ դիրք է զբաղեցնում Ուկրաինական ուղղությամբ՝ այն ընկալելով որպես Ռուսաստանի այլընտրանքային վեկտորներից մեկը։ Այնպես, ինչպես Ռուսաստանի հետ հարաբերությունները այլընտրանք են ԵՄ- ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Դա լիովին համապատասխանում է Անկարայի արտաքին քաղաքական հայեցակարգին, որը խուսանավում է ուժի հիմնական կենտրոնների եւ նրանց շահերի միջեւ։ Այցը նախատեսված էր նախապես եւ կապված չէր Սիրիայում կամ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ ։ 

Կորոնավիրուսը ԶԼՄ-ների և ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու պատրվակ է դարձել

- Աստանայի ձեւաչափի գոյությունը փաստացի դադարեցնելու մասին Էրդողանի վերջին հայտարարության ֆոնին կարո՞ղ է արդյոք Անկարան սկսել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ղրիմի կամ Դոնբասի պատերազմի հարցում՝ որդեգրելով ուկրաինական, իսկ ըստ էության՝ արևմտյան դիրքորոշում։

- Ոչ մի լուրջ ճնշում Ռուսաստանի վրա Ղրիմի և Դոնբասի հարցում Անկարան չի կարող գործադրել։ Արեւմուտքի կողմից նման ճնշման հիմնական տարրը պատժամիջոցներն են, իսկ Թուրքիան շահագրգռված չէ Ռուսաստանի հետ առեւտրի վրա սահմանափակումներ դնել՝ զգուշանալով պատասխան միջոցներից: 

Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է եւ հիմնված է թուրքիզմի վրա՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգերից մեկը։ Նրանք պաշտպանում են մեջլիսի գաղափարը՝ Ղրիմի թաթարների ազգային-մշակութային ինքնավարության մասին օրենքը Գերագույն Ռադայի միջոցով քարշ տալ։ Այսպիսով, ֆորմալ առումով, Ղրիմը կդառնար թուրքական հանրապետություն, եւ Ռուսաստանում պոտենցիալ ճգնաժամի եւ Ղրիմի հետ կապված խնդիրների դեպքում Անկարան կարող է հավակնել դրան, որպես թյուրքական հանրապետության ։  

Դոնբասի հետ ավելի բարդ է։  Թուրքերը ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի օրինակն օգտագործում են Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից բռնազավթված շրջանների նկատմամբ իրենց նկրտումները լեգիտիմացնելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА