o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդկությունը հայտնվել է վտանգավոր եզրագծի առաջ․ Վլադիմիր Պուտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.02.2020 18:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մարդկությունը հայտնվել է վտանգավոր եզրագծի առաջ․ Վլադիմիր Պուտին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարդկությունը մոտեցել է վտանգավոր սահմանագծին, ինչի մասին վկայում է տարածաշրջանային հակամարտությունների, ահաբեկիչների ակտիվության աճը, սպառազինությունների վերահսկման համակարգի կործանումը եւ գլոբալ տնտեսության անկայուն վիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ելույթ ունենալով օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ «Մայիսին մենք Մոսկվայում սպասում ենք Մեծ Հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, արտասահմանյան պետությունների առաջնորդներին, օտարերկրյա պատվիրակություններին, որպեսզի հարգենք միլիոնավոր զոհվածների հիշատակը, հարգանքի տուրք մատուցենք վետերաններին եւ ցույց տանք խաղաղության, ազատության եւ արդարության իդեալներին հավատարմությունը: Ցավոք, մեր օրերում մարդկությունը կրկին հայտնվել է Վտանգավոր գծի մոտ. բազմապատկվում են տարածաշրջանային հակամարտությունները, աճում են ահաբեկչության եւ ծայրահեղականության սպառնալիքները, կործանվում է սպառազինությունների վերահսկման համակարգը, անկայուն վիճակում է գտնվում նաեւ գլոբալ տնտեսությունը»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը:

Որոշում է ընդունվել ոչ աշխատանքային օրերը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը ներառյալ․ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին

Պուտինն ընդգծել է, որ ռազմավարական կայունության ամրապնդման եւ ահաբեկչության խնդրի լուծման համար Մոսկվան պատրաստ է բովանդակալից երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ՝ երկրների միջեւ փոխադարձ հարգանքի հիման վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА