o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍ «ԱՊԱՀԱՐԶԱՆԸ» ՉԻ ԿԱՅԱՆԱ

05.02.2020 21:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍ «ԱՊԱՀԱՐԶԱՆԸ» ՉԻ ԿԱՅԱՆԱ

Ի դեպ, մինչ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ փառաբանում էր ԵՏՄ-ն եւ մասնավորապես հայաստանյան տնտեսության ներկայիս «աննախադեպ թռիչքների» հարցում միության ունեցած դերը, հայաստանյան ընդգծված արեւմտամետ որոշ քաղաքագետներ հակառակ քարոզչական դերի մեջ էին: Թե ինչքան վատն է այդ ԵՏՄ-ն, եւ, որ այն ուր որ է՝ կքանդվի: Ու որպես այդ ենթադրության «անխորտակելի հիմնավորում» էր ներկայացվում այն հայտնի լարվածությունը, որը վերջին մեկ-երկու ամիսներին կա ՌԴ-ի եւ Բելառուսի հարաբերություներում: Այդ ոգեւորության համար հավելյալ խթան դարձավ պետքարտուղար Պոմպեոյի այցը Բելառուս, որից հետո որոշ արեւմտամետ աղբյուրներ նույնիսկ այս մտքին հասան. «Տեսա՞ք, անգամ բռնապետ Լուկաշենկոն ի վերջո հասկացավ, որ պետք է ոչ թե Մոսկվային, այլ՝ Վաշինգտոնի հետ համագործակցել»:

Որոշում է ընդունվել ոչ աշխատանքային օրերը երկարաձգել մինչև ապրիլի 30-ը ներառյալ․ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին

Սակայն Պոմպեոյի այդ այցից հազիվ երկու-երեք օր է անցել, որ նույն Լուկաշենկոն հայտարարեց, որ մեկնում է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 7-ին հանդիպելու համար: Ու դրան հաջորդում են տարօրինակ մտքեր: Սկսելով նրանից, թե՝ ինքը Պուտինի հետ Մոսկվայի եւ Մինսկի միջեւ ներկայիս բարի քաղաքական հարաբերությունների ճարտարապետներ են, Լուկաշենկոն նշեց. «Մենք չէ, որ դրանք պետք է կոտրենք՝ մեր քաղաքական կարիերայի ավարտին: Մենք հավերժ չենք»:

Թրքասեր Սորոսի հարցազրույցներն «անմեկնելի են», «Բաց հասարակությունը»` փակ

Որոշ փորձագետներ այս հայտարարությունը շտապեցին անվանակոչել «Անառակ որդու վերադարձը»: Այդպես է, թե՝ ոչ, պարզ կդառնա հանդիպումից հետո: Սակայն այն, որ Լուկաշենկոն խոսում է «քաղաքական կարիերայի ավարտի» մասին, իրոք շատ հետաքրքիր է: Իրականությունն այն է, որ ռուսական նավթի բացակայությունը լուրջ հարված է ինչպես Բելառուսի տնտեսությանն ու պետական բյուջեին, այնպես էլ՝ Լուկաշենկոյի անձնական դիրքերին: Փորձեց նավթի այլ աղբյուրներ գտնել, սակայն վերջում բախվեց Պոմպեոյի առաջարկին՝ միջազգային գներով, ինչքան ասեք, գումարած տեխափոխման ծախսերը: Արդյունքում ստացվում է մոտ կրկնակի թանկ, քան Մոսկվայի վերջին առաջարկն էր, որը Լուկաշենկոն համարում էր «թալանչիական»: Ու այս իրավիճակում Մոսկվա մեկնելը իրոք լուրջ տրամաբանություն ուներ:

Երբ կորոնավիրուսը վերջանա, ես շատ հետաքրքիր բաներ կպատմեմ. Լուկաշենկո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА