o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ.

05.02.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ.

Բնականաբար, բոլոր մարդիկ վրդովվել են, թե ինչպես է Նիկոլը ընտանիքով հանդերձ հաց կերել ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ քարվաճառյան ռեստորանում, սակայն հետո ՀԴՄ կտրոնի վրա զզվելի պատմություն սարքել ու բանակի համար հսկայական գործեր արած Զաքարյանին հրապարակավ որակել «զինվորի հաց ուտող»: Թե ինչպիսի բառապաշար են օգտագործում քաղաքացիները չվարչապետին բնորոշելու համար` դա մի կողմ, սակայն ոչ պակաս զարմանալի է, որ Նիկոլին այդտեղ ուղեկցում էին 12 ջիպեր: Ուստի հնչեցնենք կարծիքներից ամենամեղմը, որը պատկանում է քաղաքագետ Միհրան Հակոբյանին. «Պարոն վարչապետ, մի լուրջ հարցով կտրեմ Ձեր մասկի-շոուները: Դուք Քարվաճառ որպես ի՞նչ էիք գնացել` ՀՀ վարչապե՞տ, թե՞ զինվորի հայր: Որ զինվորի հաց գողանալուց եք խոսում, կասե՞ք, թե կիրակի օրով ո՞ւմ հաշվին էիք տպավորիչ ավտոշարասյունով գնացել Ձեր զինվոր բալին տեսության: Բենզինը Ձեր գրպանի՞ց եք լցրել, ՀԴՄ կտրոնները ցույց կտա՞ք: Բա ասում էիք, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում: Հիմա բանակում ամեն զինվոր ունեցողը կարո՞ղ է պետական բենզինով այցելել իր զինվորին»: Դե ինչ, Նիկոլի ցինիզմն ու ամեն սրբություն տրորելու հատկությունը պարզապես անսահման է:

Հեռուստառադիո հանձնաժողովի ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, մեղմ ասածշատ վատ են վերաբերվում, սակայն զարմանալիորեն պարզվեց, որ ամեն ինչ համեմատության մեջ է ճիշտ ընկալվում: Ի վերջո, այդ մարմինը ճիշտ գնահատական տվեց այնպիսի այլանդակությանը, ինչպիսին էր ՀՔԾ օգնությամբ Հ1-ի եթերով Հրայր Թովմասյանին վատաբանելը: Ու մնում է նաեւ համաձայնվել քաղաքագետ Աղասի Ենոքյանի գնահատականին. «Երբ ՀՌՀ-ն ի վերջո հայտարարում է, որ Հանրայինի «Լուրերի» ռեպորտաժը խախտել է ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածի սկզբունքը, իսկ ՀՔԾ-ն հրապարակայնորեն հորդորում է ՀՌՀ-ին ձեռնպահ մնալ քրեական գործերի եւ ՀՔԾ գործունեության մասին վերլուծություններ անելուց, ապա ՀՔԾ պետն առնվազն պետք է գիտակցի, որ մասնագիտական աշխատաշուկայում ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանի ձախ կոշիկն իրենից ավելի թանկ արժի»: Դե ինչ, այդպիսի համեմատությունից հետո Սասուն Խաչատրյանին թերեւս կմնա միայն ամոթից խարակիրի անել, սակայն ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը պիտանի չլինելով հանդերձ, էլ որտեղի՞ց ամոթ ունենա:

Երկու ահը մի մահ է, եւ ինչպես հայտնի է, Նիկոլն ահավոր վախենում է Ռոբերտ Քոչարյանից: Եվ ահա ՀՀ երկրորդ նախագահի ազատության հանձնախմբի համակարգող ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ զարմանալի սադիզմով խորացնում է ֆյուրերիկի ահը, նշելով, որ գործընթացների վրա անգամ բանտում գտնվելով Քոչարյանը զգալի ազդեցություն ունի, եւ. «Ինչ վերաբերում է քաղաքական լանդշաֆտին, ապա գոնե մտքի մեջ, գոնե օդում` «Կոնսենսուս մինուս մեկը» գոյություն ունի: Մեր քաղաքական դաշտի 90 տոկոսն այսօրվա վարչապետի կողքին չէ: Փաշինյանի կողքին է միայն նրա փոքր թիմը, որն անակնկալ կերպով ստացել է իշխանություն եւ հիմա վայելում է այն»: Ախր, այ պարոն Վարդանյան, բա այդ խեղճ «գյուռմամիշը» ձեր մեղքը չի՞ գալիս:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА