o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ» ԵԶՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԳՆԱՊՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ»

04.02.2020 21:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՐՑԱԽԻ ԸՆՏՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ»  ԵԶՐՈՒՅԹԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԳՆԱՊՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ»

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկարատեւ հանդիպման ավարտին ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ օգտագործվեց «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրույթը: Ինչո՞ւ «ներկայացուցիչներ», փորձեցինք պարզել հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ:

Սերբիայի կառավարությունը երկրի չափահաս բնակչության յուրաքանչյուր անդամին 100-ական եվրո է բաժանելու. Դավիթ Ֆիդանյան

- Նախ անդրադառնամ ԱԳՆ հայտարարության մեջ տեղ գտած` «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինին: ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ սա միջազգային տերմին է եւ դեռեւս 1992թ.-ից կիրառված: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ 1992թ.-ից անցել է 28 տարի, Արցախը կայացել է իբրեւ պետություն եւ միանգամայն օրինական ճանապարհով բազմիցս ձեւավորել է իշխանություն: Իսկ կայացած պետության պարագայում օգտագործել «ընտրված ներկայացուցիչներ» տերմինը` առնվազն տարօրինակ է: Տեսեք, երբ մեր ԱԳՆ-ն հավասարության նշան է դնում «Արցախի ընտրյալ իշխանություն» եւ «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինների մեջ` այդկերպ ցանկանալով ասել, որ դրանք հոմանիշներ են, ապա այստեղ շատ կարեւոր հարց է առաջանում՝ իսկ արդյոք բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները` թե՛ միջնորդները, թե՛ բանակցող կողմերը համակարծի՞ք են ԱԳՆ մեկնաբանությանը: Արդյոք իրենք է՞լ են նույնական համարում «իշխանություն» եւ «ներկայացուցիչ» եզրույթները: Հաշվի առնելով, որ օրակարգում քննարկվում է ադրբեջանական համայնք կոչեցյալի հարցը բանակցային գործընթացին, ապա այս ֆոնին «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ»  եզրույթի կիրառությունը տագնապների տեղիք է տալիս:

«ԻՐԱՎԻՃԱԿՆ ԻՍԿԱՊԵՍ ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ Է, ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ ՀՂԻ»

Պարոն Ջամալյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ կներկայացնենք մեր վաղվա տպագիր համարում: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-եթերում` այցելով iravunk.com:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА