o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՎԵԼԻ ՓԱԿ Է ԴԱՌՆԱԼՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

04.02.2020 21:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՎԵԼԻ ՓԱԿ Է ԴԱՌՆԱԼՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

Ադրբեջանագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ գնահատմամբ` ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնեւյան երկօրյա հանդիպումից եւ դրան հաջորդած պաշտոնական հայտարարություններից հետո կարող ենք արձանագրել, որ փաստացի ունենք բանակցային փուլ, որը ծավալվելու է ինչ-որ փաստաթղթի շուրջ: Ըստ նրա` ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցի եւ օրակարգի մասին հիշատակումը հիմք է տալիս ասելու, որ կան առաջարկներ ներկայացնելու, որոշումներ կայացնելու եւ դրանք քննարկելու ժամկետներ: Իսկ սա նշանակում է, որ 2020-ին ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացն արագանալու է, ուժեղանալու են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հակամարտող կողմերի վրա ճնշումները: Այնպես որ, 2020-ին մեզ սպասվում է բանակցային լարված շրջան: Ադրբեջանագետը շեշտեց, որ համանախագահները ֆիքսել են, թե հարցը պետք է լուծվի փոխզիջումներով, իսկ այն ցավոտ եւ բարդ պրոցես է երկու կողմի համար էլ: Այդ պրոցեսում ոչ մեկը գոհ չի մնա:

Կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ Ադրբեջանում մեկնարկել է էթնիկ փոքրամասնությունների ոչնչացման գործողությունը

Ինչ վերաբերում է օրակարգին, հայկական կողմը փաստացի ֆիքսում է, որ 2019-ին ունեցել են պայմանավորվածություններ, հումանիտար ակցիաներ` հասարակություններին պատրաստելու խաղաղությանը: Այդ միջոցառումների արդյունավետությունը ցածր եմ գնահատում, բայց փաստորեն, 2020-ին եւս ունենք որոշում` շարունակել դրանք տարբեր ֆորմատներով: Այդ առումով ԱԳ նախարարների ու համանախագների համատեղ հայտարարության մեջ կողմերին կոչ է արվում կրեատիվ լինել, որպեսզի խաղաղասիրական ակցիաների իմիտացիա լինի հասարակության համար: ԱԳ նախարարների եւ համանախագների համատեղ հայտարարության մեջ հիշատակված կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառությունը հաշվի առնելով` կարելի է եզրահանգել հետեւյալին, որ  գնալով ավելի փակ է դառնալու բանակցային գործընթացը: 2020-ին էլ ավելի քիչ ինֆորմացիա ենք ունենալու այնտեղ կատարվողի մասին: Գնալով փակվելու է բանակցային պրոցեսը, եւ մենք ավելի քիչ հնարավորություն ենք ունենալու եզրակացություններ անել` բացի ֆոտոներից, բանակցությունների տեւողության երկարությունից եւ ֆորմալ տեքստից:

Ադրբեջանի խորհրդարանը քվեարկել է զորակոչի ժամկետը երկարաձգելու օգտին (РИА Новости)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА