o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քայլած քարը գետնին չի մնում

04.02.2020 17:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Քայլած քարը գետնին չի մնում

Iravunk.com-ի տեղեկություններով՝ Վիլեն Գաբրելյանին դեռ 2018-ին էին պաշտոն խոստացել: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց  «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն: Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում՝ Վիլեն Գաբրելյանը հերթական քայլողն է եղել, ում դեռ 2018-ից էին պաշտոն խոստացել:

Ականջները հում են մնում. Փաշինյանն ու Միքայել Մինասյանը «ստատուսներ են փոխանակել»

Iravunk.com-ի աղբյուրը հավաստիացնում է, որ Վիլեն Գաբրելյանը, նույն ինքը՝ Նավակ Ճոճողը, նաև շատ մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը միջնորդել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար դառնա կամ՝ Վլադիմիր Կարապետյանը, կամ էլ Վիլեն Գաբրելյանը, քանի որ երկուսն էլ իր համախոհներն են, սակայն վարչապետ Փաշինյանն ընտրել է Վլադիմիր Կարապետյանին, քանի որ Նավակ Ճոճողը մասնագիտությամբ դեղագործ է: Նավակ Ճոճողը վերջին ժամանակներում էլ ակտիվ կերպով պայքարում էր ոստիկանապետի պաշտոնի համար, որը եւս չէր համապատասխանում իրեն: Դե դեղագործից ի՞նչ ոստիկան, չնայած Նոր Հայաստանում ֆանտաստիկայի պակաս չկա: Բայց Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերն էր, վերջապես գտավ  համապատասխան աշխատանք «Բազմակողմանի զարգացած» դեղագործի համար:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ քայլած քարը գետնին չի մնում: 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА