o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

80 000-ական դոլար ամեն ընտանիքի. Զելենսկին գոհ չէ Իրանի` խոցված ինքնաթիռի համար առաջարկած փոխհատուցման գումարից

03.02.2020 11:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
80 000-ական դոլար ամեն ընտանիքի. Զելենսկին գոհ չէ Իրանի` խոցված ինքնաթիռի համար առաջարկած փոխհատուցման գումարից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանը Թեհրանի մոտակայքում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված ուկրաինացիների ընտանիքներին 80 000-ական դոլար փոխհատուցում է առաջարկել:

Բելառուսը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ռուսաստանից օգնություն է խնդրել․ «Կոմերսանտ»

«Դա շատ փոքր գումար է:  Ճնշումներ կգործադրենք ավելի շատ գումարի համար»,- հայտարարել է Զելենսկին ТСН-ին տված հարցազրույցի ժամանակ: 

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին խոցվել էր: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահը Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА