o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ավելի քան 3 մլրդ եվրո. Airbus-ը ռեկորդային տուգանք կվճարի տարբեր երկրներում տված կաշառքների համար

02.02.2020 21:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավելի քան 3 մլրդ եվրո. Airbus-ը ռեկորդային տուգանք կվճարի տարբեր երկրներում տված կաշառքների համար

Օդանավերի արտադրությամբ զբաղվող Airbus ընկերությանը պարտավորեցրել են 3,6 մլրդ եվրո փոխհատուցում վճարել, քանի որ պարզվել է, որ ընկերությունը տարիներ շարունակ երկու տասնյակ երկրներում պայմանագրերի կնքման դիմաց խոշոր կաշառքներ է տվել:

ԱՄՆ-ում ավելի քան 5,1 հազար մարդ է մահացել կորոնավիրուսից (РИА Новости)

Ինչպես հայտնում է theguardian.com-ը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել են, որ սա աշխարհում կաշառք տալու համար երբևէ սահմանված խոշորագույն տուգանքն է։

Պարզվել է, որ ընկերությունը գաղտնի գործակալների ցանցի միջոցով տարբեր երկրներում մեծ գումարներ է վճարել թանկարժեք պայմանագրեր ձեռք բերելու նպատակով:

Խոսքը Մալայզիայի, Շրի Լանկայի, Ինդոնեզիայի, Թայվանի, Գանայի, Չինաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Քուվեյթի, Բրազիլիայի, Թուրքիայի և այլ երկների մասին է:

Ընդհանուր առմամբ, օդանավերի արտադրությամբ զբաղվող ընկերության դեմ հետաքննությունը տևել է չորս տարի: Ի վերջո, Airbus-ը համաձայնել է վճարել տուգանքը:

Գումարը կբաժանվի գործը հետաքննած երեք պետությունների կառավարությունների միջև:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА