o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը

02.02.2020 17:07 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը

Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը, ինչի արդյունքում այժմ այցագիր ստանալու համար կարելի է դիմել մեկնելուց ոչ թե երեք, այլ վեց ամիս առաջ:

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի կայքում, փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել բնակության երկրում, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով: Սակայն ամեն 59 ամիսը մեկ անհրաժեշտ է անձամբ ներկայանալ հյուպատոսական վարչություն մատնահետքերը թողնելու համար:

Լիտվայի ազգային վիզայի տրամադրման համար հյուպատոսական վճարը կրկնապատկվել է` 60-ից դառնալով 120 եվրո

Փոփոխությունների արդյունքում այցագրային լավ պատմություն ունեցողները հնարավորություն կստանան աստիճանաբար ավելացնել այցագրի վավերականության ժամկետը:

Նշվում է, որ փոփոխությունները կսահմանափակեն ապօրինի միգրացիան և կթեթևացնեն այցագրերի ստացումը զբոսաշրջիկների, առևտրականների և գործարարների համար:

Փոփոխությունները տարածվելու են բոլոր 105 երկրների համար, որոնց քաղաքացիները ԵՄ մուտք գործելու համար այցագրի կարիք ունեն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА