o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպիտակ տունը փորձում է կասեցնել Բոլթոնի գրքի հնարավոր հրապարակումը

02.02.2020 16:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սպիտակ տունը փորձում է կասեցնել Բոլթոնի գրքի հնարավոր հրապարակումը

Սպիտակ տունը հունվարի 29-ին փորձ է ձեռնարկել կասեցնելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հնարավոր ցուցմունքները իմփիչմենթի գործընթացում եւ գրքի հրապարակումը: Սպիտակ տանը տեղեկատվական անվտանգության հարցերի տնօրեն Էլեն Նայթը նամակ է գրել Բոլթոնի փաստաբաններին, որտեղ նշում է, որ նախկին խորհրդականի չհրատարակված գրքում կա «զգալի քանակությամբ գաղտնիացված տեղեկատվություն»:

Թրամփը կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել. Սպիտակ տուն

Նայթի նամակը հրապարակել է MSNBC հեռուստաալիքը՛ Սպիտակ տունը հայտարարել է, որ գաղտնի տեղեկատվության հրապարակումը կարող է վնասել երկրի անվտանգությանը:

Բոլթոնը կարող է Սենատի հանգուցային վկա դառնալ Թրամփի պաշտոնազրկման գործընթացում:

Ավելի վաղ մամուլում տարածվել են մանրամասնություններ Բոլթոնի գրքից, որտեղ նա ասում է, որ Թրամփն իրոք կասեցրել է Ուկրաինային ցույց տրվող ռազմական օգնությունը՝ փոխարենը հետաքննության տեսքով քաղաքական ծառայություններ ակնկալելով իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА