o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսկ ինչո՞ւ էր Քննչական կոմիտեն փորձում հանրությանը համոզել, թե ինքնասպանություն է եղել

02.02.2020 14:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Իսկ ինչո՞ւ էր Քննչական կոմիտեն փորձում հանրությանը համոզել, թե ինքնասպանություն է եղել

Ցնցող պատասխան տվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հունվարի 30-ին զինվորի հերթական մահվան դեպքի հետ կապված այսօր նրա հարազատների իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ։ «Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Ես հետեւելու եմ էս գործին»,- զինվորի հարազատներին ասաց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով․ «Ես ասում եմ, որ ինձ համար, էն տեղեկությունները, որ ես ունեմ, էն հանգամանքները, որի մասին իմացել եմ, ինքն ինքնասպան չի եղել․․․ Հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչեւ չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, որեւիցե մեկը որեւիցե մկենաբանություն անելու իրավունք չունի: Ես որեւիցե ապացույց չունեմ դեռեւս, որ եղել է ինքնասպանություն, որեւիցե մեկը պնդելու, որ եղել է ինքնասպանություն չի կարող, իրավունք չունի»։

Նոր իշխանությունները փորձառու կադրերից փորձում են ազատվել կյանքի գնով. Նարեկ Թադևոսյան

Շատ ճիշտ է ասում նախարարը՝ մինչեւ չապացուցվի, «որեւիցե մեկը պնդելու, որ եղել է ինքնասպանություն չի կարող, իրավունք չունի»։ Իրավական առումով կա նաեւ մյուս մոտեցումը․ նաեւ ոչ մեկը չի կարող ասել, թե չի եղել ինքնասպանություն, եւ Տոնոյանը միանշանակ նման հանտարարություն անելով, ինքն է կոպիտ խախտում թույլ տալիս։ Փաստը զիվորի մահն է՝ կրակոցների արդյունքում, եւ նախաքննությունն է, որ այդ փաստով պետք է պարզի բոլոր հանգամանքները եւ բացահայտի՝ ինչ է եղել՝ ինքնասպոնությո՞ւն, այդ դեպքում՝ ինչո՞ւ, թե՞ սպանություն, եւ այդ դեպքում՝ ովքեր են մեղավորները։

Բայց ամբողջ խնդիրը սա է՝ Հայաստանում շատ հաճախ այնպիսի «տարօրինակ» նախաքննություններ են վարում, որ դրանից հետո մի նախաքննություն էլ այդ վարողների համար է պետք։ Կանկրետ դեպքում․ Տոնոյանը թեեւ պնդում է, թե՝ «որեւիցե մեկը պնդելու, որ եղել է ինքնասպանություն չի կարող, իրավունք չունի», սակայն հենց այն մարմինը, որը պարտավոր էր իրավաբանական բոլոր նյուանսները բոլորից առաջ պահպանել, այսինքն՝ ՀՀ քննչական կոմիտեն օրերս տարածել էր հետեւյալ պաշտոնական հայտարարությունը. «2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը․․․»: Առանց Տոնոյանի էլ նման հայտարարությունն առնվազն տարակուսելի էր․ այդ ո՞ր մի «խելքի պուտուկի» մտքով կարող էր անցնել, որ մարդն ի զորու է իր իսկ սեփական կրծքավանդակին ԿՐԱԿՈՑՆԵՐ արձակել, այն էլ՝ «կալաշնիկովների» մեջ ամենահզորը հանդիսացող 7,62 մմ տարմաչափով ԱԿՄ-ից։ Մեկ կրակոց միգուցե կարողանար, այն էլ՝ դժվարությամբ։ Ու դրանից հետո էլ արդեն նաեւ Պաշտպանության նախարարն է պնդում, որ «որեւիցե մեկը», այդ թվում՝ Քննչական կոմիտեն նման հայտարարութուն անելու իրավունք չուներ։ Բայց փաստն այն է, որ հայտարարել է։ Ավելի ճիշտ, նախաքննական մարմնի նման հայտարարությունը կարող էր նշանակել մեկ բան՝ արել են նախաքննություն եւ եկել նման եզրակացության՝ ինքնասպանություն։ Բայց ահա հիմա, երբ Պաշտպանության նախարարն է անգամ պնդում, թե՝ «սա ինքնասպանություն չէ», դա առնվազն նշանակում է, որ գործը բացահայտված չէ։ Իսկ դրանից մեկ պարզագույն հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Քննչական կոմիտեն, նախաքննութունից առաջ ընկած, փորձում հանրությանը համոզել, թե՝ ինքնասպանություն է եղել։ Եվ երկրորդ հարցը․ եթե հարազատները նման բուռն բողոք չսկսեին, ո՞րն է երաշխիքը, որ Քննչական կոմիտեն իր այդ վարկածը չէր ներկաայցնի՝ «նախաքննությամբ ապացուցված»։ Առավել եւս, որ նախարար Տոնոյանը տեղից չշարժվեց, մինչեւ հարազատները չսպառնացին՝ զինվորի դին տեղափոխել նախարարության մոտ։

Ու սա արդեն ո՞ր դեպքն է, երբ նախաքննությունը, դեռ հազիվ այս կամ այն դեպքը տեղի ունեցած, շտապում է առաջ մղել ինքնասպանության վարկածը։ Այդ թվում, ինչպես բանակում մահվան դեպքեր, այնպես էլ՝ կապված այնպխիսի աղմկոտ դեպքերի հետ, ինչպիսիք են, ասենք, Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան առեղծվածային պատմությունները։ Ընդ որում, երկու դեպքով էլ նախաքննությունն այս պահին էլ դեռ պաշտոնապես ավարտված չէ, ըստ Պաշտպանության նախարար Տոնոյանի՝ «որեւիցե մեկը պնդելու, որ եղել է ինքնասպանություն չի կարող, իրավունք չունի»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА