o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 նշան տղամարդու, որը չի դադարի քեզ սիրել

02.02.2020 12:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
5 նշան տղամարդու, որը չի դադարի քեզ սիրել

1. Նա ամեն ինչ անում է Ձեզ համար

Նա ամեն ինչ անում է, որպեսզի երջանիկ լինեք: Նա լսում է Ձեր բոլոր պատմություններն աշխատանքի մասին, մերսում է Ձեր պարանոցը, երբ երկար եք նստում համակարգչի առջեւ, ընթրիք է պատրաստում, երբ Դուք շատ հոգնած եք լինում: Ձեր կյանքն ավելի լավը դարձնելը նրա գլխավոր նպատակն է, եւ նա հրաշալի անում է դաԼ

Տղամարդիկ այս բաներն անում են միայն սիրելի կանանց հետ

2. Նա ուզում է մշտապես Ձեզ հետ լինել

Եթե նա ամեն օր առաջարկում է ամեն օր հանդիպել եւ ձգտում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել Ձեզ հետ, ապա նա խենթի պես սիրահարված է եւ հազիվ թե որեւէ տեղ կգնա առանց Ձեր համաձայնության:

3. Սեքսը նրա համար գլխավորը չէ

Իհարկե՝ նա ուրախությամբ է Ձեզ հետ սիրով զբաղվում, բայց սեքսը չէ Ձեզ հետ լինելու հիմնական պատճառը: Ընդհանրապես պատճառ չէ: Նա ուզում է Ձեզ հետ ավելին անել, ըստ էության՝ մնացյալ ամեն ինչ:

4. Նա մտածում է Ձեր մասին, երբ կարեւոր որոշումներ է կայացնում

Նա նոր աշխատանքի չի համաձայնում, մինչեւ չի քննարկում Ձեզ հետ: Նա նոր բնակարան չի վարձում, մինչեւ չի համոզվում, որ Ձեզ հարմար կլինի այնտեղ հասնել: Դա չի նշանակում, որ նա չի կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց նրա համար կարեւոր է Ձեր կարծիքն իմանալ:

5. Նա Ձեզ ասում է այն, ինչ ոչ մեկի չի ասել

Խորը գիշերներին, երբ մարդիկ սկսում են միմյանց ամենաթանկ գաղտնիքները պատմել, նա Ձեզ ասում է այն, ինչ ոչ մեկի չի ասել, նույնիսկ լավագույն ընկերոջը:

 

Աղբյուրը՝ Woman.ru

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА