o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԱՌՈՒՅՑԻՆ ԳՐՎՈՂ» ԳՈ՞ՐԾԸ

01.02.2020 18:40 ՔՐԵԱԿԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ «ՍԱՌՈՒՅՑԻՆ ԳՐՎՈՂ» ԳՈ՞ՐԾԸ

«Իրավունքը» գրել էր, որ հավաստի աղբյուրների փոխանցմամբ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում  հնչած կրակոցների գործով, որի արդյունքում ունեցանք երկու զոհ, մոտ օրերս կհայտարարվի նախաքննության ավարտ: Եվ ահահայտարարվել է քննության ավարտ, բայց գործի մի մասով: Իսկ կոնկրետ սպանության մասը անջատվել է, եւ առանձին քննությունը այդ մասով դեռեւս կշարունակվի: Վերոնշյալ փաստի առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել սպանված 20-ամյա Ջիվան Հարությունյանի ընտանիքը: Մասնավորապես, պապիկը, ով դիմելով վարչապետին, ասում է. «Ինչո՞ւ են քննիչները փորձում տուժողներին, որպես մեղավոր, իսկ մեղավորներին` որպես տուժող ներկայացնել: Մի շարք առանցքային քննչական գործողություններ չեն իրականացվել դիտավորությանբ, իսկ իրականացվելու պարագայում հիմնովին լույս կսփռեին տեղի ունեցածի վրա, վեր կհանեն բոլոր մեղավորներին, եւ հնարավոր կլինի հասնել օրենքի առաջ նրանց պատասխանատվությանը»:

«Պարտեզ» ռեստորանում սպանվածի հարազատները շարունակում են մեղադրել Գագիկ Ծառուկյանի որդուն

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА