o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատմության մեջ այս օրը. փետրվարի 1

01.02.2020 09:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՕՐԱՑՈՒՅՑ
Պատմության մեջ այս օրը. փետրվարի 1

1411 թ. – ավարտվեց պատմության մեջ «Մեծ պատերազմ» անվանումը ստացած պատերազմը Լիտվայի մեծ իշխանության և Լեհական թագավորության միջև։

1868 թ. – ծնվել է Հովհաննես Քաջազնունին, հայ դաշնակցական քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, նաև ճարտարապետ (մահ. 1938 թ.)։

3.5 մլն դոլարանոց զենքը Հայաստանը գնել է 27 մլն-ով. հնամաշ զենքերի գնման պատմության նոր հերոսները, բացառիկ մանրամասներն ու լուսանկարները

1896 թ. – կայացավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։

1901 թ. – ծնվել է Կլարկ Գեյբլը, ամերիկացի դերասան, 1930-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկը, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը (մահ. 1960 թ.)

 
 

1944 թ. – մահացել է Ֆրեյդուն Աղալյանը, հայ ճարտարապետ (ծն. 1872 թ.)։

1945 թ. – մահացել է Յոհան Հայզինգան, հոլանդացի փիլիսոփա, պատմաբան, մշակույթի տեսաբան, (ծն. 1876 թ.)։

1954 թ. – ծնվել է Միքայել Ապրեսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, «Արցախ» գնդի հրամանատար (մահ. 2012 թ.)։

2003 թ. – թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։

 
 
 

2008 թ. – Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։

2012 թ. – Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 70-ից ավելի մարդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА