o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդ, ով ազատագրած տարածքները անպետք հողեր է անվանում,չի կարող լինել երկրի գլուխը.Գևորգ Գևորգյան

28.01.2020 14:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարդ, ով ազատագրած տարածքները անպետք հողեր է անվանում,չի կարող լինել երկրի գլուխը.Գևորգ Գևորգյան

Ինքն իրեն հարգող ժողովուրդն իր ինքնապաշտպանության հույսը դնում է նախ իր բազկի իր զենքի վրա. Գ. Նժդեհ


1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին: Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել բանակի անցած ճանապարհը. «Մեր բանակը կարճ պատմական ժամանակահատվածում` անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է»:

Էս քո օպերատիվ կապով ե°ս տեղեկանում «կիրթ ալիևիցդ», թե որ օրերին դատես ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. Գևորգ Գևորգյան


Հայկական Բանակի ձևավորման և զարգացման մասին խոսելով` կարելի է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջին փուլում (1989 թ. փետրվարից` 1992 թ. մայիս)՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների սրացման շրջանում, կամավորների ջոկատները ապահովում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Երկրորդ փուլը (1992 թ. հունիսից` 1994 թ. մայիս) կապված է պատերազմական պայմաններում ազգային Բանակի ձևավորման հետ: Երրորդ փուլը (1994 թ. հունիսից մինչև մեր օրերը) կոչում են «բանակի կառուցում»: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքերով` խաղաղ պայմաններում հիմնական ուշադրությունը սևեռվում է զորքերի տեսակների զարգացմանը, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը և զինծառայողների կյանքի պայմանների բարելավմանը: 2007 թ. հունվարին Հայաստանի բանակը նշել է հիմնադրման 15-ամյակը:

Փորձագետները կարծում են, որ Հայաստանի բանակը իրավապես կարելի է համարել ամենամարտունակը տարածաշրջանում: Iravunk.com-ը բանակի մասին զրուցեց ռազմական-քաղաքական գործիչ,ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի հետ։


- Պարոն Գևորգյան,ինչպե՞ս եք գնահատում ներկայիս բանակի վիճակը:


- Բանակն ինձ համար սուրբ անկյուն է:Բանակը Հայաստանի միակ կայացած կառույցն է:Մենք ազգովի կարողացանք կայացնել բանակը,մեր նվիրական ընկերների կյանքի գնով, նաև մեր լեգենդար հրամանատարների:Բանակը չի սահմանափակվում միայն 28 տարի առաջ տեղի ունեցածով:Սպառազաինությունից սկսած,մինչև մարտական ոգու ամրությամբ,ազգային ոգու բարձրացմամբ պետք է ամեն օր ապրել,շենացնելով բանակն ամեն օր:Կարևոր է ոչ միայն զինել բանակը,այլև թիկունք լինել բանակին:Թիկունք պետք է լինի ժողովուրդը,իսկ ժողովուրդ ասելով պետք է հասկանալ ազգ-բանակ:Ազգ-բանակը կարևորագույն գաղափար է,որին ընթացք էր տրվել դեռևս 2017-ից,Վիգեն Սարգսյանի ժամանակ:


- Այսօր կարծես միտում կա ամեն կերպ տապալել գեներալների, հերոսների անունն ու հեղինակությունը: Իշխանությունները շատ հերոսների պիտակավորել են որպես հանցագործ: Ի՞նչ կասեք այս մասին, նաև այն մասին, որ ներկայիս իշխանության մեծամասնությունը չի ծառայել հայոց բանակում:


- Այս հարցի պատասխանը կտամ Նժդեհի խոսքերով. Չզարմանաք ,երբ կգա ժամանակ,երբ դասալիքները կդատեն հերոսներին:Սա հենց այդ ժամանակն է:Նժդեհը լինելով մեր ռազմական և մտավոր դեմքերից մեկը, դեռ այն ժամանակներից է խոսել այս մասին:Ես կարծում եմ,եթե տղամարդը չի ծառայել բանակում,խուսափել է ծառայելուց,իրավունք չունի կառավարել երկիրը: Կարծում եմ, որ ՀՀ-ի ղեկավարը պետք է լինի մարդ,ով պատրաստ է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի,մարդ,ով հայրենասեր է,մարդ ով խոսափել է բանակից, մարդ ով խուսափում է պատասխանատվությունից, մարդ ով ազատագրած տարածքները անպետք հողեր է անվանում, չի կարող լինել երկրի գլուխը: Ես վստահ եմ, որ Հայաստանում ամեն բան կկարգավորվի,ժողովուրդն այս փորձությունը կհաղթահարի և ամեն ինչ լավ կլինի:

 

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА